FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

article  103

Վերահսկողության իրականացման ընդհանուր հիմունքները.
1. Սույն օրենքի, ֆոնդերի և (կամ) կառավարիչների կազմավորման և (կամ) գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորող այլ օրենքների և դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Կենտրոնական բանկը.
2. Կենտրոնական բանկն իր իրավասության շրջանակներում կարգավորում և վերահսկում է ներդրումային ֆոնդերը, կառավարիչներին և պահառուներին (այսուհետ` վերահսկվող անձինք), ինչպես նաև դրանց ղեկավարների և դրանց կազմում կամ անունից գործող սույն օրենքով որակավորման ենթակա անձանց գործունեությունը.
3. Կենտրոնական բանկը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված վերահսկողության իր իրավասությունն իրականացնում է սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց նկատմամբ հեռակա վերահսկողության և նրանց մոտ ստուգումների իրականացման միջոցով.
4. Կենտրոնական բանկը հեռակա վերահսկողությունը և ստուգումներն իրականացնում է սույն օրենքով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով և պայմաններով.
5. Կենտրոնական բանկն իրավասու է վերահսկողության ընթացքում վերահսկվող անձանց վերաբերյալ իրեն հայտնի դարձած այնպիսի տեղեկություններ հայտնելու օտարերկրյա պետության` ֆոնդերի նկատմամբ բացառիկ վերահսկողության իրավունք ունեցող համապատասխան պետական մարմնին, որոնք անհրաժեշտ են նրան` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող համապատասխան վերահսկվող անձի կողմից տվյալ պետության տարածքում դուստր ընկերություն (այդ թվում` որպես գործակալ հանդես եկող դուստր ընկերություն) կամ տարածքային ստորաբաժանում ստեղծելուն համաձայնություն տալու կամ տվյալ պետության տարածքում ստեղծված այդպիսի դուստր ընկերության (այդ թվում` որպես գործակալ հանդես եկող դուստր ընկերության) կամ տարածքային ստորաբաժանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար` Կենտրոնական բանկի և օտարերկրյա պետության` ֆոնդերի նկատմամբ բացառիկ վերահսկողության իրավունք ունեցող համապատասխան պետական մարմնի միջև կնքված միջազգային պայմանագրով սահմանված կարգով: