FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ

article  30

Հաշտության համաձայնությունը.
1. Եթե արբիտրաժի ընթացքում կողմերը հաշտությամբ լուծում են վեճը, ապա արբիտրաժային տրիբունալը դադարեցնում է գործի քննությունը և կողմերի խնդրանքով արբիտրաժային տրիբունալի կողմից առարկությունների բացակայության դեպքում համաձայնեցված պայմաններով կայացնում է վճիռ` հաշտության համաձայնության մասին.
1.1. Արբիտրաժային տրիբունալը կարող է մերժել հաշտության համաձայնության հիմքով վճիռ կայացնելը, եթե համարում է, որ հաշտության համաձայնությունը կայացվել է արբիտրաժի իրավասության շրջանակից դուրս գտնվող հարցի վերաբերյալ, կամ այն հակաօրինական է.
2. Համաձայնեցված պայմանների շուրջ կայացված հաշտության համաձայնության վերաբերյալ վճիռը պետք է կայացվի սույն օրենքի 31-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ և պետք է պարունակի նշում այն մասին, որ այն հանդիսանում է արբիտրաժային տրիբունալի վճիռ: Այդպիսի վճիռն ունի նույն կարգավիճակը և ուժը, ինչպես արբիտրաժային տրիբունալի կողմից ըստ գործի էության կայացվող ցանկացած այլ վճիռ: