Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 30.2 Պաշտպանի լիազորությունները ազդարարների պաշտպանության հարցում. 1. Պաշտպանն ազդարարների պաշտպանության ոլորտում իրականացնում է մոնիտորինգ և տվյալների հավաքում, ինչպես նաև հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց, կազմակերպությունների կողմից ազդարարների իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է ազդարարների իրավունքների և ազատությունների վերականգնմանը. 2. Պաշտպանն ազդարարների պաշտպանության իրականացման նպատակով իրավասու է՝ 1) հետևելու պաշտպանական և վերականգնողական միջոցառումների իրականացմանը, 2) իրականացնելու ազդարարների պաշտպանության մեխանիզմների արդյունավետության մոնիտորինգ և գնահատում, 3) հանդես գալու ազդարարների պաշտպանության իրականացման վերաբերյալ հրապարակային զեկույցներով, 4) իրականացնելու սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ. 3. Մարդու իրավունքների պաշտպանն իրավասու է ազդարարի կամ նրա փոխկապակցված անձի խնդրանքով խորհրդապահական կարգով տրամադրելու խորհրդատվություն և ներկայացնելու անձին իր իրավունքների և ազատությունների պաշտպանության հնարավորությունները. 4. Խորհրդատվության շրջանակում ձեռք բերված տեղեկությունները և անձնական տվյալները ենթակա չեն հրապարակման առանց անձի գրավոր համաձայնության. 5. Մարդու իրավունքների պաշտպանն իր տարեկան հաղորդման շրջանակներում ամփոփում և հրապարակում է ազդարարման հետ կապված հաշվետվությունը և վիճակագրությունը՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների՝ ազդարարման հետ կապված համապատասխան վիճակագրական տվյալների հիման վրա. 6. Հաշվետվությունը և վիճակագրությունն ամփոփվում և հրապարակվում են ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի կայքէջում (www.azdararir.am) և Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքէջում (www.ombuds.am). 7. Հաշվետվությունը և վիճակագրությունը պետք է առնվազն տեղեկատվություն պարունակեն ազդարարների կողմից իրավասու մարմիններ ներկայացվող հաղորդումների (ըստ տեսակների և ձևերի) և ազդարարներին տրամադրվող պաշտպանության վերաբերյալ: |