FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  39.1

Ապահովված իրավունքի առարկայի իրացման մասին դիմումը.
1. Այն պարտատերը, որ պարտապանի նկատմամբ ունի ապահովված իրավունքներ, և նրանց միջև օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրով առկա են այդ իրավունքների արտադատական իրականացման պայմաններ, կարող է սնանկության մասին հայտարարությունից հետո` մեկամսյա ժամկետում, դիմում ներկայացնել դատարան՝ պահանջի չափը հաստատելու և ապահովված իրավունքների առարկայի արտադատական կամ սույն օրենքով նախատեսված կարգով իրացում թույլատրելու խնդրանքով.
2. Ապահովված պարտատիրոջ դիմումը և կից փաստաթղթերը ներկայացվում են սույն օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով։ Ապահովված իրավունքի առարկայի արտադատական իրացման մասին դիմումը սույն օրենքի 39.2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետի հիմքով մերժվելու դեպքում դիմումն ընդունվում է որպես սույն օրենքի 46-րդ հոդվածով ներկայացված պահանջ.
3. Սույն հոդվածով սահմանված իրավունքից օգտվում է նաև այն անձը, որի նկատմամբ պարտապանը հանդես է գալիս որպես երրորդ անձ գրավատու.
4. Սույն հոդվածով նախատեսված դիմումը ներկայացնելու ժամկետի ավարտից հետո ներկայացվելու և ժամկետի բացթողումը հարգելի ճանաչվելու դեպքերում դատարանն այն քննարկում է սույն օրենքի 39.2-րդ հոդվածով սահմանված կարգով: