FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  35.3

Հարկադիր էլեկտրոնային աճուրդը չկայացած համարելը և անվավեր ճանաչելը.
1. Հարկադիր էլեկտրոնային աճուրդը համարվում է չկայացած, եթե՝
    1) աճուրդին չի մասնակցել ոչ մի գնորդ.
    2) աճուրդի ընթացքում լոտի մեկնարկային գնի հավելում չի կատարվել.
    3) աճուրդում հաղթած անձը հրաժարվել է առուվաճառքի պայմանագիր կնքելուց կամ սահմանված ժամկետում չի վճարել լոտի գնման գինը կամ չի ներկայացրել եկամտային հարկի վճարումը հավաստող փաստաթուղթ.
2. Սույն օրենքի 35.1-րդ և 35.2-րդ հոդվածներով նախատեսված կանոնների խախտմամբ անցկացված աճուրդը շահագրգիռ անձի պահանջով դատարանը կարող է ճանաչել անվավեր: Հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու դեպքում կազմակերպվում է նոր հարկադիր էլեկտրոնային աճուրդ` սույն օրենքով սահմանված կարգով.
3. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքում կնքված առք ու վաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչվելու դեպքում հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքում գնած գույքի նկատմամբ դատարանի վճռի հիման վրա վերականգնվում են պարտապանի սեփականության իրավունքը, իրացման հետևանքով գույքի նկատմամբ դադարած այլ իրավունքները և արգելանքները, իսկ պահանջատերը, հարկադիր կատարողը և պարտապանը լոտի վաճառքից ստացված գումարներն իրենց ստացած չափով վերադարձնում են գնորդին.
4. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքում կնքված առք ու վաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչվելու դեպքում հարկադիր կատարողը տասնօրյա ժամկետում իրականացնում է օրենքով նախատեսված լոտի գնահատմանն ուղղված գործողություններ, բացառությամբ այն դեպքերի, երբ պահանջատերերի պահանջները բավարարվել են, կամ պարտապանն ունի իրացման գործընթացում գտնվող այլ գույք: