FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ

article  34

6. Հանձնաժողովի նիստին ներկա լինելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց տրվում է քվեարկության արդյունքների արձանագրության պատճենը՝ վավերացված հանձնաժողովի նախագահի և քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով.
7. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` յոթերորդ օրը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, դատարանի վճիռները, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, ամփոփում է հանրաքվեի արդյունքները և որոշում ընդունում հանրաքվեի արդյունքների վերաբերյալ:
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ

article  34

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հանրաքվեի արդյունքներն ամփոփելու կարգը.
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված՝ տեղամասերում քվեարկությունների արդյունքների հիման վրա քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո, սույն հոդվածի պահանջներին համապատասխան, ամփոփում է հանրաքվեի քվեարկության նախնական արդյունքները, արձանագրությամբ վավերացնում դրանք ու հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով պաշտոնապես հրապարակում այդ արդյունքները.
2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` յոթերորդ օրը, հիմք ընդունելով տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմում է արձանագրություն քվեարկության արդյունքների վերաբերյալ.
3. Քվեարկության արդյունքների մասին արձանագրությունում նշվում են`
    1) հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը, որը հավասար է հիմնական ցուցակներում և լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թվերի գումարին,
    2) քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը,
    3) տեղամասային հանձնաժողովներին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը,
    4) տեղամասային հանձնաժողովներին հատկացված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը,
    5) քվեարկության մասնակիցներից ստացված տեխնիկական սարքավորմամբ տպված կտրոնների ընդհանուր թիվը,
    6) քվեարկության մասնակիցներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը,
    7) քվեարկության մասնակիցներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը,
    8) չօգտագործված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը,
    9) չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը,
    10) անվավեր քվեաթերթիկների ընդհանուր թիվը,
    11) «ԱՅՈ» քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը,
    12) «ՈՉ» քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը,
    13) անճշտությունների գումարային չափը.
4. Անճշտությունների գումարային չափը հավասար է հանրաքվեի կազմավորված բոլոր տեղամասերի անճշտությունների գումարային չափերի գումարին.
5. Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի անդամները: Արձանագրությունը կնքում է հանձնաժողովի նախագահը: