Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 46 Ամուսնության ակտային գրանցման բովանդակությունը. 1. Ամուսնության ակտային գրանցման մեջ լրացվում են հետևյալ տեղեկությունները. 1) ամուսնացողներից յուրաքանչյուրի ազգանունը (մինչև ամուսնությունը և ամուսնությունից հետո), անունը, հայրանունը, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, ընտանեկան դրությունը (այրի է, ամուսնալուծված է, ամուսնացած չէ), ազգությունը, կրթությունը, աշխատանքի վայրը՝ դիմումի համաձայն. 2) ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերի տվյալները. 3) ամուսնության ակտային գրանցման ժամանակը, համարը և ամուսնության պետական գրանցման վայրը. 4) ամուսնությունը վկայող անձանց անունները, ազգանունները՝ առկայության դեպքում. 5) տրված ամուսնության վկայականի սերիան և համարը: |