FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  49

Ֆիզիկական ու իրավաբանական անձանց և կազմակերպությունների իրավունքներն ու պարտականությունները.
1. Ֆիզիկական ու իրավաբանական անձինք և կազմակերպություններն իրավունք ունեն`
    1) լիազոր մարմնից խորհրդատվություն և մեթոդական պարզաբանումներ ստանալու պետական կենսաթոշակային համակարգի գործունեության մասին, լիազոր մարմին ներկայացնել կենսաթոշակային ապահովության հարցերին վերաբերող դիմումներ.
    2) լիազոր մարմնից ստանալու շտեմարանի` իրենց վերաբերող տվյալներ և դրանք փոփոխելու մասին առաջարկություններ ներկայացնել լիազոր մարմին` Կառավարության սահմանած կարգով.
    3) դիմելու լիազոր մարմին` իրենց կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու (կենսաթոշակ վճարելը վերսկսելու) համար.
2. Ֆիզիկական ու իրավաբանական անձինք և կազմակերպությունները կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելը վերսկսելու համար ներկայացնում են հավաստի տվյալներ և անհրաժեշտ փաստաթղթեր.
3. Օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների տված` կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետությունում վավեր են հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում, եթե այլ բան սահմանված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: