Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 310 Մաքսային հսկողության անցկացումը. 1. Մաքսային հսկողությունն անցկացվում է մաքսային մարմինների կողմից՝ սույն Օրենսգրքին համապատասխան. 2. Մաքսային հսկողությունն անցկացվում է մաքսային հսկողության օբյեկտների առնչությամբ՝ նրանց նկատմամբ կիրառելով սույն Օրենսգրքով որոշված մաքսային հսկողության ձևերը և (կամ) մաքսային հսկողության անցկացումն ապահովող միջոցները: Մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի և ակտերի խախտմամբ Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների հայտնաբերման նպատակով մաքսային հսկողությունը կարող է անցկացվել Միության մաքսային սահմանը հատող ֆիզիկական անձանց նկատմամբ. 3. Մաքսային հսկողության ձևերի և (կամ) մաքսային հսկողության անցկացումն ապահովող միջոցների կիրառմամբ մաքսային հսկողության անցկացման կարգը որոշվում է սույն Օրենսգրքով, իսկ սույն Օրենսգրքով չկարգավորված մասով կամ դրանով նախատեսված դեպքերում՝ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան: Մաքսային հսկողության ձևերի և մաքսային հսկողության անցկացումն ապահովող միջոցների կիրառման տեխնոլոգիաները (հրահանգները) սահմանվում են անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան. 4. Մաքսային հսկողություն անցկացնելիս մաքսային մարմինները ելնում են մաքսային հսկողության օբյեկտների, մաքսային հսկողության ձևերի և (կամ) մաքսային հսկողության անցկացումն ապահովող միջոցների ընտրողականության սկզբունքից: Մաքսային հսկողության օբյեկտները, մաքսային հսկողության ձևերը և (կամ) մաքսային հսկողության անցկացումն ապահովող միջոցներն ընտրելիս կիրառվում է ռիսկերի կառավարման համակարգ՝ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան. 5. Մաքսային հսկողության ձևերը և (կամ) մաքսային հսկողության անցկացումն ապահովող միջոցները մաքսային մարմինների կողմից կարող են կիրառվել անդամ պետության օրենսդրության պահպանումն ապահովելու համար, որը պահպանելու նկատմամբ հսկողությունը վերապահված է այդ անդամ պետության մաքսային մարմիններին, եթե դա սահմանված է անդամ պետությունների օրենսդրությամբ: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 310 6. Մաքսային մարմինների անունից մաքսային հսկողությունն անցկացվում է մաքսային մարմինների՝ մաքսային հսկողություն անցկացնելու համար լիազորված պաշտոնատար անձանց կողմից՝ վերջիններիս պաշտոնեական (գործառութային) պարտականություններին համապատասխան: Մաքսային հսկողությունը՝ մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման ձևով, իսկ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված լինելու դեպքում՝ մաքսային հսկողությունը՝ նաև այլ ձևերով կամ մաքսային հսկողության անցկացումն ապահովող միջոցների կիրառմամբ, կարող է անցկացվել մաքսային մարմինների կողմից մաքսային մարմինների տեղեկատվական համակարգի միջոցով՝ առանց մաքսային մարմինների պաշտոնատար անձանց մասնակցության. 7. Մաքսային հսկողությունն անցկացվում է ապրանքների՝ մաքսային հսկողության ներքո գտնվելու ժամանակահատվածում, որը որոշվում է սույն Օրենսգրքի 14-րդ հոդվածին համապատասխան: Նախնական մաքսային հայտարարագրման և պարբերական մաքսային հայտարարագրման դեպքում մաքսային հսկողությունը սույն Օրենսգրքի 311-րդ հոդվածի հինգերորդ պարբերության մեջ նշված մաքսային հսկողության օբյեկտների նկատմամբ անցկացվում է մաքսային հայտարարագրի գրանցման պահից: Սույն Օրենսգրքի 14-րդ հոդվածի 7-15-րդ կետերում նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո մաքսային հսկողությունը կարող է անցկացվել՝ այդ հանգամանքների ի հայտ գալու օրվանից մինչև 3 տարին լրանալը: Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող է սահմանվել, որ նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո մաքսային հսկողությունը կարող է անցկացվել մինչև այդ հանգամանքների ի հայտ գալու օրվանից 5 տարին լրանալը: Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ռեեստրներում կամ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկված անձանց գործունեության նկատմամբ մաքսային հսկողությունը կարող է իրականացվել այդպիսի ռեեստրներում նրանց ընդգրկված լինելու ժամանակահատվածում, իսկ եթե դա նախատեսված է անդամ պետությունների օրենսդրությամբ, նաև նրանց այդպիսի ռեեստրներից հանելուց հետո՝ այդպիսի օրենսդրությամբ նախատեսված ժամկետով: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 310 8. Ապրանքների բացթողման փաստը հաստատող տեղեկությունների ստուգման նպատակով մաքսային մարմինների կողմից կարող է անցկացվել մաքսային հսկողություն՝ Միության մաքսային տարածքում գտնվող ապրանքների նկատմամբ, եթե մաքսային մարմիններն ունեն տեղեկատվություն այն մասին, որ ապրանքները Միության մաքսային տարածք են ներմուծվել և (կամ) Միության մաքսային տարածքում են գտնվում մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի և ակտերի խախտմամբ. 9. Մաքսային հսկողություն անցկացնելիս դրա անցկացման համար անդամ պետությունների այլ պետական մարմինների որևէ թույլտվություն, կարգադրագիր կամ որոշում մաքսային մարմիններից չի պահանջվում. 10. Մաքսային հսկողություն անցկացնելիս մաքսային մարմինները և նրանց պաշտոնատար անձինք իրավունք չունեն սահմանելու այնպիսի պահանջներ և սահմանափակումներ, որոնք նախատեսված չեն մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերով ու ակտերով և անդամ պետությունների օրենսդրությամբ. 11. Մաքսային հսկողություն անցկացնելիս չի թույլատրվում ոչ իրավաչափ վնաս հասցնել փոխադրողին, հայտարարատուին, մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և այլ անձանց, որոնց շահերին առնչվում են մաքսային մարմինների կամ նրանց պաշտոնատար անձանց որոշումները, գործողությունները (անգործությունը)՝ մաքսային հսկողություն անցկացնելիս, ինչպես նաև ապրանքներին և տրանսպորտային միջոցներին. 12. Մաքսային հսկողությունն անցկացվում է մաքսային հսկողության գոտիներում և այլ վայրերում, որտեղ գտնվում են (պետք է գտնվեն կամ կարող են գտնվել) ապրանքները, այդ թվում՝ մաքսային հսկողության ենթակա միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները և անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները, այդ ապրանքների մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթերը և (կամ) տեղեկատվական համակարգերը. 13. Սույն Օրենսգրքով նախատեսված դեպքերում մաքսային հսկողության ձևերի կիրառմամբ մաքսային հսկողության անցկացման արդյունքները ձևակերպվում են սահմանված ձևի մաքսային փաստաթղթեր կազմելու միջոցով կամ սույն Օրենսգրքով նախատեսված այլ եղանակով: |