Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 339.1 Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված հարցերի թեմատիկ հարկային ստուգման շրջանակում իրականացվող հսկիչ գնման ընթացակարգը. 1. Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված հարցերի թեմատիկ հարկային ստուգման ընթացքում կատարված հսկիչ գնման (գնումների) արդյունքում խախտումներ հայտնաբերելու դեպքում հանձնարարագրի ներկայացման օրը երկու օրինակից կազմվում է հարկային մարմնի սահմանած ձևով արձանագրություն յուրաքանչյուր հսկիչ գնման ընթացքում կատարված խախտումների վերաբերյալ, որտեղ նշվում են՝ 1) արձանագրությունը կազմելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և համարը. 2) հանձնարարագրի ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և համարը. 3) հարկ վճարողի լրիվ անվանումը և ՀՎՀՀ-ն. 4) հսկիչ գնում իրականացրած հարկային մարմնի պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը և ազգանունը. 5) հսկիչ գնումն այլ անձի միջոցով (անձի գրավոր համաձայնությամբ) իրականացվելու դեպքում՝ այդ անձի տվյալները (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, անձնագրային տվյալները կամ հանրային ծառայությունների համարանիշը, կազմակերպության և անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ ՀՎՀՀ-ն, կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու վայրը). 6) խախտումն արձանագրող յուրաքանչյուր հսկիչ գնման իրականացման փաստացի ժամկետը (պահը). 7) հարկ վճարողի անունից ապրանքներ մատակարարող (վաճառող), աշխատանքներ կատարող, ծառայություններ մատուցող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողի պաշտոնը, անունը, ազգանունը. 8) հսկիչ գնման արդյունքները (խախտումների նկարագրությունը)․ 9) հարկ վճարողին հանձնարարագիրը հանձնելու օրվա վերաբերյալ համապատասխան գրառումը. 10) առարկությունների վերաբերյալ գրառումը: |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 339.1 2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ խախտումների վերաբերյալ յուրաքանչյուր արձանագրության երկու օրինակը արձանագրությունը կազմելու օրը ներկայացվում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Արձանագրությունն ստորագրում են հսկիչ գնում կատարող անձը (անձինք) և հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը, ինչպես նաև հարկ վճարողի անունից ապրանքներ մատակարարող (վաճառող), աշխատանքներ կատարող, ծառայություններ մատուցող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողը (աշխատողները): Հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն արձանագրության՝ հարկային մարմնի օրինակի վրա կատարում է գրառում այն ստանալու մասին և հանձնում է հարկային մարմնի պաշտոնատար անձին, իսկ արձանագրության վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում դրա մասին նշում է կատարում արձանագրությունում: Խախտումների վերաբերյալ արձանագրությունն ստորագրելուց և ստանալուց հրաժարվելու կամ հարկ վճարողի պաշտոնատար անձի բացակայության դեպքում այդ մասին հսկիչ գնում իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) համապատասխան գրառում է (են) կատարում արձանագրության օրինակների վրա, և արձանագրության էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը, որպես թեմատիկ ստուգման ակտի նախագծի անբաժանելի մաս, կցվում է թեմատիկ հարկային ստուգման ակտի նախագծին: |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 339.1 3. Թեմատիկ ստուգման ընթացքում կատարված հսկիչ գնման (գնումների) արդյունքում հսկիչ գնում իրականացրած հարկային մարմնի պաշտոնատար անձի կողմից հանձնարարագիրը ներկայացվելուց հետո, բայց ոչ ուշ, քան հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների վերադարձման համար սույն հոդվածի 4-րդ մասում նշված՝ Կառավարության որոշմամբ նախատեսված ժամկետները, հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին կամ ապրանքներ մատակարարող (վաճառող), աշխատանքներ կատարող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողին է (են) վերադարձվում հսկիչ գնմամբ (գնումներով) ձեռք բերված ապրանքը (ապրանքները), պայմանով, որ գնումից հետո չեն փոփոխվել դրա (դրանց) ապրանքային տեսքը և սպառողական հատկանիշները՝ երկու օրինակից կազմելով հարկային մարմնի ղեկավարի սահմանած ձևով` ապրանքների հետընդունման ակտ. 4. Հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ու չվերադարձված ապրանքների տնօրինման, ինչպես նաև հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների վերադարձման կարգը և ժամկետները հաստատում է Կառավարությունը: |