FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  245

Ապրանքների հանձնումը պետությանը.
1. Ապրանքները հանձնվում են պետությանը`
    1) քրեական վարույթով կամ վարչական իրավախախտման գործով դատական ակտի հիման վրա՝ մաքսային մարմինների կողմից գույքի բռնագրավման կիրառման դեպքում.
    2) մաքսային մարմնի կամ այլ լիազոր մարմնի հայցի հիմքով կայացված՝ գույքը տիրազուրկ ճանաչելու կամ առգրավված ապրանքները պետությանը հանձնելու մասին դատական ակտի հիման վրա.
    3) ապրանքները «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում.
2. Միության մաքսային օրենսգրքի 16-րդ հոդվածին համապատասխան՝ դատարանի որոշման հիման վրա մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով պարտավորությունների մարման համար մաքսային մարմինների կողմից ապրանքների նկատմամբ բռնագանձում տարածելու դեպքում նշված ապրանքները ձեռք են բերում Միության ապրանքի կարգավիճակ, իսկ դրանց համար մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունը դադարում է.
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դատարանի որոշման, ինչպես նաև մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության դադարման վերաբերյալ մաքսային մարմինների կողմից համապատասխան նշում է կատարվում մաքսային հայտարարագրի կամ մաքսային մարմին ներկայացված՝ նշված ապրանքներին վերաբերող մաքսային այլ փաստաթղթերում: