FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  171

Հսկողության իրականացման կարգը.
1. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առևտրի և ծառայությունների ոլորտում (այսուհետ` ոլորտ) հսկողությունն իրականացվում է սույն օրենքով վերապահված իրավասությունների շրջանակներում.
2. Հսկողության իրականացման կարգը ոլորտի տնտեսավարող սուբյեկտների կողմից սույն օրենքով սահմանված պահանջների կատարման նկատմամբ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց իրավասությունների շրջանակներում իրականացվող հսկողության միջոցառումների ամբողջություն է.
3. Տեղական ինքնակառավարման մարմինները հսկողությունն իրականացնում են համապատասխան աշխատակիցների (այսուհետ` տեսուչներ) միջոցով.
4. Հսկողության իրականացումն սկսելու համար հիմք է հանդիսանում տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի (այսուհետ` իրավասու անձ) հրամանը կամ հանձնարարագիրը.
5. Իրավասու անձի հրամանի կամ հանձնարարագրի համար հիմք են հանդիսանում օրենքով վերապահված լիազորությունների իրականացումը և քաղաքացիներից (սպառողներից) ստացված առաջարկություններն ու առարկությունները.
6. Հսկողություն իրականացնելու մասին իրավասու անձն արձակում է հրաման կամ տալիս է հանձնարարագիր, որտեղ նշվում են հսկողություն իրականացնող մարմնի անվանումը, տեսուչների (տեսուչի) անունը, ազգանունը, հսկողություն իրականացնելու ենթակա տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը: Հրամանով կամ հանձնարարագրով չամրագրված տեսուչները (տեսուչը) իրավունք չունեն (չունի) մասնակցելու հսկողության իրականացմանը.
7. Տնտեսավարող սուբյեկտի մոտ մեկ հսկողության ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան մեկ աշխատանքային օր, ընդ որում, հսկողության փաստացի սկսելու օր է համարվում հսկողություն իրականացվող օբյեկտում պահվող հսկողության մատյանում գրառում կատարելու օրը.
8. Տեսուչները (տեսուչը) սույն օրենքով սահմանված պահանջներին և գործունեության տեսակին համապատասխան` իրավունք ունեն (ունի) սույն օրենքով սահմանված պահանջների արձանագրված խախտումները և թերությունները վերացնելու նպատակով տալ հանձնարարականներ և հետևել դրանց կատարմանը.
9. Տեսուչները (տեսուչը) պարտավոր են (է)`
    ա) պահպանել հսկողության իրականացման հետ առնչվող` Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  171

բ) չհրապարակել տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների մասին ցանկացած, այդ թվում` առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ.
    գ) չխոչընդոտել տնտեսավարող սուբյեկտի բնականոն աշխատանքին.
10. Տնտեսավարող սուբյեկտի կողմից սույն օրենքով սահմանված պահանջների խախտման դեպքում տեսուչները (տեսուչը) հատուկ համարակալված պաշտոնաթերթերի վրա կազմում են (է) արձանագրություն երկու օրինակից, իսկ խախտումներ և թերություններ չհայտնաբերելու դեպքում` տեղեկանք: Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում իրականացված հսկողության արդյունքում կազմված արձանագրության և տեղեկանքի օրինակելի ձևերը հաստատում է առևտրի և ծառայությունների ոլորտի պետական լիազոր մարմինը.
11. Կազմված արձանագրությունը կամ տեղեկանքը հսկողություն իրականացնող տեսուչները (տեսուչը) երկու օրվա ընթացքում ներկայացնում են (է) տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Կազմված արձանագրությունն ստորագրում են (է) տեսուչները (տեսուչը), տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը: Տարաձայնությունների դեպքում ստորագրողների կարծիքները նշվում են արձանագրությունում: Արձանագրությունն ստորագրելուց ստորագրողների հրաժարվելու դեպքում այդ մասին արձանագրությունում կատարվում է համապատասխան գրառում: Տնտեսավարող սուբյեկտի կողմից արձանագրությունն ստորագրելու և տարաձայնություններ ներկայացնելու ժամկետը չի կարող գերազանցել երկու աշխատանքային օրը: Արձանագրության պատճենի մեկ օրինակը հանձնվում է տնտեսավարող սուբյեկտին.
12. Հսկողության իրականացման արդյունքներով արձանագրված իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
13. Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն իրավունք ունի`
    ա) ծանոթանալու հսկողության իրականացման ժամանակ կազմված արձանագրությանը.
    բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջելու տեսուչների (տեսուչի) ապօրինի գործողությունների կամ անգործության հետևանքով պատճառված վնասի, այդ թվում` բաց թողնված օգուտների հատուցում.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  171

գ) տնտեսավարող սուբյեկտի շահերի և իրավունքների պաշտպանության նպատակով, հսկողության իրականացմանը մասնակից դարձնել մասնագետների, փորձագետների, փաստաբանների.
14. Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը պարտավոր է`
    ա) կատարել սույն օրենքով սահմանված պահանջները.
    բ) չխոչընդոտել հսկողության իրականացման աշխատանքների ընթացքին.
    գ) կատարել տեսուչների (տեսուչի) օրինական պահանջներն ու ցուցումները.
15. Սույն օրենքի պահանջների խախտմամբ հսկողություն իրականացնող տեսուչները (տեսուչը) պատասխանատվություն են (է) կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.
16. Տեսուչների (տեսուչի) գործողություններն օրենքով սահմանված ժամկետներում կարող են (է) բողոքարկվել այն լիազոր մարմնին, որին անմիջականորեն ենթարկվում են (է) տեսուչները (տեսուչը): Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը մինչև բողոքի վերաբերյալ պատասխան ստանալը կարող է թույլ չտալ շարունակելու հսկողության իրականացումը: Լիազոր մարմնում բողոքները վերադասության կարգով քննության են առնվում, և դրանց վերաբերյալ որոշումներն ընդունվում են ոչ ուշ, քան բողոքը ստացվելու օրվանից 15 օրացուցային օրվա ընթացքում: Նշված ժամկետում բողոքի վերաբերյալ պատասխան չտրվելու դեպքում բողոքում բերված փաստարկները համարվում են ընդունված: Սույն կետով սահմանված ժամկետի հաշվարկն սկսվում է գրավոր բողոքը համապատասխան մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից: Լիազոր մարմնի կողմից ընդունված որոշմանը չհամաձայնվելու դեպքում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն իրավունք ունի բողոքարկելու դատական կարգով: