FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  26

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԸ.
1. Սույն օրենքի 24-րդ հոդվածով և 25-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ հիմքի առկայության դեպքում վարչական մարմնի ղեկավարը, վարչական վարույթ իրականացնող պաշտոնատար անձը (եթե վարչական վարույթն իրականացնում է կոլեգիալ մարմինը, ապա կոլեգիալ մարմնի անդամը) պարտավոր է անհապաղ ինքնաբացարկ հայտնել: Վարչական մարմնի ղեկավարի ինքնաբացարկի դեպքում նրա փոխարեն վարչական վարույթն իրականացնում է օրենքով նշված պաշտոնատար անձը, իսկ օրենքով համապատասխան պաշտոնատար անձ նշված չլինելու դեպքում` ինքնաբացարկ հայտնած ղեկավարի տեղակալը, վերջինիս բացակայության դեպքում` ղեկավարին փոխարինելու լիազորություն ունեցող պաշտոնատար այլ անձ: Եթե ինքնաբացարկ է հայտնել վարչական վարույթն իրականացնող պաշտոնատար անձը, ապա եռօրյա ժամկետում վարչական մարմնի ղեկավարի կողմից նա փոխարինվում է իրավասու այլ անձով: Եթե ինքնաբացարկ է հայտնել կոլեգիալ մարմնի անդամը, ապա այդ մարմինը վարույթն իրականացնում է կոլեգիալ կազմի մնացած անդամների մասնակցությամբ.
2. Ինքնաբացարկը հայտնվում է գրավոր: Դա պետք է պատճառաբանված լինի: Ինքնաբացարկի պատճենը պատշաճ ձևով ուղարկվում է վարույթի մասնակիցներին` ի գիտություն.
3. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց ինքնաբացարկ հայտնելու հիմքը հայտնի է դարձել գործի վարույթն սկսվելուց հետո, ապա նրանք պետք է ինքնաբացարկ հայտնեն վարույթի այն փուլում, երբ ի հայտ է եկել համապատասխան հիմքը` պահպանելով սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը: