FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  73

Արգելադրված գույքի պահպանությունը.
1. Կատարողական գործողությունների իրականացման ժամանակ պարտապանի գույքի պահպանությունն ապահովելու անհրաժեշտության դեպքում հարկադիր կատարողը գույքն ի պահ է հանձնում պարտապանին, պահանջատիրոջը կամ այլ անձանց՝ համապատասխան ստացականի հիման վրա՝ պահառուին գրավոր նախազգուշացնելով արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարքների համար սահմանված քրեական պատասխանատվության մասին: Կատարողական գործողությանը պարտապանի ներկայության դեպքում գույքն ի պահ հանձնելիս նախապատվությունը տրվում է պարտապանին.
2. Կատարողական վարույթի մասնակիցը կարող է հարկադիր կատարողին գրավոր միջնորդել առգրավված գույքն իր հաշվին իր մատնանշած՝ պահատվություն իրականացնող մասնագիտացված անձի (արհեստավարժ պահառուի) պահպանությանը հանձնելու վերաբերյալ: Այդ դեպքում հարկադիր կատարողը՝ որպես միջնորդություն ներկայացրած մասնակցի ներկայացուցիչ, արհեստավարժ պահառուի հետ կնքում է գույքի պահատվության պայմանագիր: Նման պահատվության պայմանագրով պահառուն պարտավոր է պահատվության առարկա գույքը հանձնել (վերադարձնել) միայն հարկադիր կատարողին, իսկ այլ անձի (այդ թվում՝ պայմանագրով պահատուին)՝ հանձնել (վերադարձնել)՝ բացառապես հարկադիր կատարողի համաձայնությամբ: Պահատվության պայմանագիրը կարող է փոփոխվել կամ լուծվել միայն հարկադիր կատարողի համաձայնությամբ.
3. Շարժական գույքը պարտապանին, պահանջատիրոջը կամ այլ անձանց ի պահ հանձնելու անհնարինության դեպքում դրա պահպանությունը կազմակերպում է հարկադիր կատարողը Ծառայության միջոցներով: Ծառայության միջոցներով գույքի պահպանության վճարների դրույքաչափերը սահմանվում են արդարադատության նախարարի նորմատիվ իրավական ակտով.
4. Պարտադիր առգրավման ենթակա գույքը պահպանվում է միայն սույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով սահմանված կարգով.
5. Անշարժ գույքի պահպանության անհրաժեշտության դեպքում հարկադիր կատարողը կազմակերպում է դրա պահպանությունը՝ ներգրավելով նման գործունեության իրավասություն (լիցենզիա, թույլտվություն) ունեցող պետական մարմինների կամ անձանց։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  73

6. Ծառայության միջոցներով պահպանվող շարժական գույքի պահպանման անհրաժեշտությունը վերանալու դեպքում հարկադիր կատարողն այդ մասին ծանուցում է պարտապանին (գույքի սեփականատիրոջը)՝ ծանուցման մեջ նշելով գույքի պահպանության համար կատարվող ամսական ծախսերի չափը և այն ժամկետը, որի ընթացքում գույքը պարտապանի (գույքի սեփականատիրոջ) կողմից չպահանջվելու կամ չընդունվելու դեպքում հարկադիր կատարողն իրավասու է այն տնօրինելու օրենքով սահմանված կարգով.
7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ծանուցումն ստանալուց, իսկ գույքի պահպանման ժամկետը սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով երկարաձգվելու դեպքում երկարաձգված ժամկետի ավարտից հետո՝ երկու ամսվա ընթացքում, պարտապանի (գույքի սեփականատիրոջ) կողմից գույքը չպահանջվելու կամ չընդունվելու դեպքում հարկադիր կատարողն իրավասու է իր որոշմամբ այն իրացնելու սույն օրենքով սահմանված կարգով՝ իրացումից ստացված գումարը գույքի պահպանության հետ կապված ծախսերը պահելուց հետո փոխանցելով պարտապանին (գույքի սեփականատիրոջը).
8. Ծառայության միջոցներով պահպանվող՝ սույն օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 9-րդ կետերով նախատեսված գույքը սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ծանուցումն ստանալուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, չպահանջվելու կամ չընդունվելու դեպքում ենթակա է ոչնչացման արդարադատության նախարարի սահմանած կարգով.
9. Պարտապանը (գույքի սեփականատերը) իրավունք ունի սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ծանուցումն ստանալուց հետո՝ երկամսյա ժամկետում, դիմում ներկայացնելու հարկադիր կատարողին՝ Ծառայության միջոցներով գույքի պահպանման ժամկետը մինչև վեց ամսով երկարաձգելու վերաբերյալ՝ դիմումին կցելով Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին երկարաձգվող ժամկետի ընթացքում գույքի պահպանության ծախսերը, իսկ գույքը սույն օրենքի 107-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքով պահպանության ընդունված լինելու դեպքում՝ սույն օրենքով հաշվարկվող կատարողական վճարները վճարելը հավաստող ապացույց։