FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  21

Դատապարտյալի վերասոցիալականացման և նրա դրական վարքագծի խթանման ծրագրերի և գործընթացի գնահատումը.
1. Դատապարտյալի հետ տարվող վերասոցիալականացման աշխատանքները գնահատելու նպատակով ստեղծվում է հանձնաժողով (այսուհետ՝ Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողով).
2. Դատապարտյալի հետ տարվող վերասոցիալականացման աշխատանքների գնահատումը դատապարտյալի հետ համատեղ աշխատանքների արդյունքների պարբերական վերլուծությունն է՝ նրա դրական վարքագծի խթանման, փոփոխությունների ամրագրման ու ըստ անհրաժեշտության կիրառվող մեթոդների, ձևերի ու միջոցների վերանայման համար.
3. Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի կազմում ընդգրկվում են պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի հոգեբանը կամ սոցիալական աշխատողը, ինչպես նաև օպերատիվ և անվտանգության բաժիններից մեկական ծառայող: Ըստ անհրաժեշտության՝ վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովում կարող են ներգրավվել նաև հոգևորական, բժիշկ և այլ մասնագետներ.
4. Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովը յուրաքանչյուր դատապարտյալի հետ տարվող վերասոցիալականացման աշխատանքների արդյունքները քննարկում է 3-6 ամիս պարբերականությամբ՝ կախված դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի ժամկետից և ռիսկերի ու կարիքների գնահատման արդյունքներից.
5. Ըստ անհրաժեշտության՝ Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովը կարող է փոփոխել դատապարտյալի հետ տարվող վերասոցիալականացման աշխատանքների բնույթը, ավելացնել կամ նվազեցնել դրանց ծավալն ու հաճախականությունը: Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի եզրակացությունները տրվում են հանձնաժողովի անդամ հանդիսացող մասնագետների հիմնավոր կարծիքի հիման վրա և ներկայացվում են պատիժ կատարող հիմնարկի պետի կամ հրամանատարի հաստատմանը: Այն դեպքում, երբ հանձնաժողովի անդամ հանդիսացող մասնագետն ունի եզրակացությանը չհամապատասխանող հատուկ կարծիք, ապա այն շարադրվում է առանձին՝ կցվելով եզրակացությանը.
6. Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովն իր կարծիքն արտահայտում է դատապարտյալի՝ պատժի կատարման պայմանների կամ քրեակատարողական հիմնարկում անվտանգային գոտու տեսակի փոփոխության, խրախուսանքի կամ տույժի միջոցներ կիրառելու, պատժից ազատելու և վերասոցիալականացման գործընթացն ապահովող ցանկացած այլ գործառույթ իրականացնելիս:
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  21

7. Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը, անհատական կազմը, վերասոցիալականացման աշխատանքների գնահատման մեթոդները և չափանիշները համապատասխանաբար հաստատում են Հայաստանի Հանրապետության արդարադատության և պաշտպանության նախարարները: