Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ article 16 Հանձնաժողովի լիազորությունները. 1. Հանձնաժողովը՝ 1) իրականացնում է վերահսկողություն տեղեկատվական համակարգերի և կիբեռանվտանգության բնագավառում օրենսդրության պահպանման նկատմամբ. 2) տեղեկատվական համակարգերի և կիբեռանվտանգության բնագավառում ընդունում է կարգավորող իրավական ակտեր և իրականացնում է օրենսդրության խախտումները կանխող միջոցառումներ, այդ թվում՝ ա. հաստատում է խորհրդատվական բնույթ կրող ուղեցույցներ, բ. իրազեկում է հանրությանը տեղեկատվական համակարգերի և կիբեռանվտանգության բնագավառին առնչվող հարցերի մասին, գ. տալիս է պարզաբանումներ տեղեկատվական համակարգերի և կիբեռանվտանգության բնագավառում օրենսդրության կիրառման հետ կապված հարցերի վերաբերյալ, դ. օրենքով նախատեսված դեպքերում տալիս է եզրակացություն, ե. պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական անձանց կամ դրանց պաշտոնատար անձանց տալիս է զգուշացում այն գործողությունների կամ վարքագծի վերաբերյալ, որոնք կարող են հանգեցնել տեղեկատվական համակարգերի և կիբեռանվտանգության բնագավառում օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմանը կամ այդ բնագավառներում մեծացնել անվտանգային ռիսկերը, այդ առնչությամբ ընդունում է կարգավորող ակտեր. 3) հարուցում է տեղեկատվական համակարգերի և կիբեռանվտանգության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ՝ հանձնարարելով իր սահմանած ժամկետում շտկել խախտումը և հետագայում բացառել այն. 4) իրականացնում է վերահսկողություն Հանձնաժողովի որոշումների կատարման (պահպանման) նկատմամբ. 5) կազմակերպում է կիբեռանվտանգությանը սպառնացող ռիսկերի գնահատում, վերլուծություն և իրականացնում է պետական ու օրենքով նախատեսված այլ տեղեկատվական համակարգերի անվտանգության ապահովում. 6) կազմակերպում է թվային ճարտարապետության մշակումը, կառավարումը, զարգացումը, հոսթինգը, օգտագործումը և հասանելիության ապահովումը, այդ թվում՝ պետական տեղեկատվական համակարգի տեղեկություններին և կենտրոնական հարթակներին հասանելիության ապահովումը թվային անվտանգ միջավայրում. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ article 16 7) կազմակերպում է ազգային նույնականացման շերտի մշակման, կառավարման, զարգացման և անխափան հասանելիության ապահովման աշխատանքները. 8) կազմակերպում է հանրային տեղեկություններն ամպային տիրույթում տեղակայման կառուցակարգերի մշակումը, կառավարումը և զարգացումը. 9) սույն օրենքին հակասող գործողությունները կամ վարքագիծը դադարեցնելու միջնորդությամբ դիմում է պետական, տեղական ինքնակառավարման մարմնի, իրավաբանական անձի կամ դրանց պաշտոնատար անձի վերադասին, իսկ վերադաս չունենալու դեպքում՝ պետական, տեղական ինքնակառավարման մարմին, իրավաբանական անձին կամ դրանց պաշտոնատար անձանց. 10) դիմում է դատարան՝ պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց և դրանց պաշտոնատար անձանց տեղեկատվական համակարգերի և կիբեռանվտանգության բնագավառում օրենսդրությունը խախտող ակտերը, գործողությունները և անգործությունը ոչ իրավաչափ կամ անվավեր ճանաչելու, դադարեցնելու կամ դրանցից ձեռնպահ մնալու պահանջով, եթե այդ վեճը հնարավոր չէ լուծել վարչական կարգով կամ բանակցությունների արդյունքում. 11) օրենքով սահմանված դեպքում դիմում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններ տեղեկատվական համակարգերի և կիբեռանվտանգության բնագավառում իրավախախտումների կանխման կամ բացահայտման գործում աջակցություն ստանալու նպատակով. 12) ամփոփում է տեղեկատվական համակարգերի և կիբեռանվտանգության բնագավառում օրենսդրության կիրառման փորձը և առաջարկություններ է մշակում դրա կատարելագործման ուղղությամբ. 13) մասնակցում է տեղեկատվական համակարգերի և կիբեռանվտանգության բնագավառում պետական քաղաքականության մշակմանը. 14) հաստատում է իր աշխատակարգը. 15) սահմանում է Հանձնաժողովի վարչական վարույթի վերաբերյալ գործերի և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները, ինչպես նաև Հանձնաժողովի գործավարության կարգը. 16) սահմանում է տեղեկատվական համակարգերի և կիբեռանվտանգության բնագավառում խախտումների վերաբերյալ արձանագրությունների ձևը. 17) գնահատում է անձը հաստատող փաստաթղթի տվյալների կրիչի տեխնիկական բնութագրերի համապատասխանությունը օրենքով և դրա հիման վրա ընդունված ակտերով սահմանված պահանջներին. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ article 16 18) սահմանում է Հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման կարգը. 19) սահմանում է Հանձնաժողովում տեղեկությունների դասակարգման կարգը. 20) օրենքով նախատեսված դեպքերում կազմակերպում և ապահովում է կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների կիբեռանվտանգությունը. 21) օրենքով նախատեսված դեպքերում կազմակերպում և իրականացնում է կիբեռմիջադեպերին արձագանքելու գործառույթները, համակարգում է կիբեռմիջադեպերի կանխարգելումը. 22) համագործակցում է քաղաքացիական հասարակության կառույցների հետ. 23) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ. 2. Հանձնաժողովը սույն հոդվածով նախատեսված լիազորությունների իրականացման ժամանակ և օրենքով նախատեսված այլ դեպքերում կարող է ընդունել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, ներքին և անհատական բնույթի իրավական ակտեր. 3. Հանձնաժողովի՝ օրենքով նախատեսված լիազորությունների իրականացման ընթացքում քրեորեն հետապնդելի արարքի հատկանիշներ հայտնի դառնալու դեպքում եռօրյա ժամկետում Հանձնաժողովն այդ մասին տեղեկացնում է իրավապահ մարմիններին՝ օրենքով սահմանված կարգով: Անդրսահմանային կիբեռմիջադեպերի մասին հատկանիշներ հայտնի դառնալու դեպքում Հանձնաժողովը, նախքան այն կիբեռմիջադեպի հնարավոր դերակատարին վերագրելը, տեղեկացնում է արտաքին հարաբերությունների ոլորտում լիազորված մարմնին և հրապարակային հայտարարությունները նախօրոք քննարկում է այդ մարմնի հետ. 4. Հանձնաժողովի նախագահն ընդունում է անհատական և ներքին իրավական ակտեր՝ որոշումներ ու կարգադրություններ: |