Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 9 Աշխատանք փնտրող անձի հաշվառումը, գործազուրկի կարգավիճակ տալը, գործազուրկի կարգավիճակի կասեցումը, վերականգնումը, դադարեցումը և աշխատանք փնտրող անձի հաշվառումից հանումը. 1. Ծառայության կողմից աշխատանք փնտրող անձի հաշվառման նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման կարգն ու ժամկետները, աշխատանք փնտրող անձի հաշվառման և հաշվառումից հանելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 2. Գործազուրկի կարգավիճակը տրվում է Ծառայության կողմից անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում. 3. Ծառայությունը կասեցնում է սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված ժամանակավոր զբաղված անձանց գործազուրկի կարգավիճակը` ժամանակավոր զբաղվածության տևողությանը համապատասխան ժամկետով. 4. Ծառայությունը գործազուրկի կարգավիճակը վերականգնում է սույն հոդվածի 3-րդ մասում նշված ժամանակավոր զբաղվածության ժամկետն ավարտվելու հաջորդ օրվանից, բացառությամբ սույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կամ 2-րդ կամ 4-րդ կետով, ինչպես նաև 23-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված ուղղություններով իրականացվող ծրագրերի` գործազուրկի մեղքով ժամկետից շուտ դադարեցման դեպքերի. 5. Ծառայությունը դադարեցնում է անձի գործազուրկի կարգավիճակը, եթե` 1) գործազուրկը դարձել է զբաղված, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերի. 2) լրացել է գործազուրկի տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը. 3) գործազուրկը դատական կարգով ճանաչվել է անգործունակ. 4) գործազուրկի կողմից փաստաթղթերով ներկայացված տեղեկություններում հայտնաբերվել են ոչ հավաստի տվյալներ, որոնց հիման վրա տրվել է գործազուրկի կարգավիճակ. 5) գործազուրկը երկրորդ անգամ հրաժարվել է հարմար աշխատանքի առաջարկից. 6) գործազուրկը անհարգելի պատճառով Ծառայության հրավերով երկու անգամ չի ներկայացել հարմար աշխատանքի տեղավորման կամ զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելու առաջարկություն ստանալու համար, ընդ որում` Ծառայություն գործազուրկի չներկայանալու հարգելի պատճառները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 7) գործազուրկը զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելուց հետո հրաժարվել է հարմար աշխատանքի տեղավորման առաջարկից. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 9 8) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով գործազուրկն ազատազրկման է դատապարտվել և պատիժը կրում է ազատազրկման վայրում կամ ուղարկվել է հարկադիր բուժման, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալների. 9) գործազուրկը մահացել է. 6. Գործազուրկի կարգավիճակը տրվում, կասեցվում, վերականգնվում և դադարեցվում է Ծառայության ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի որոշմամբ: |