FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  106

Գործի դատաքննությունը հետաձգելը.
1. Վարչական դատարանն իրավասու է հետաձգելու գործի դատաքննությունը, եթե`
    1) համարում է, որ այն չի կարող քննվել տվյալ նիստում, մասնավորապես դատավարության մասնակիցներից որևէ մեկի, վկաների, փորձագետների, թարգմանիչների բացակայության պատճառով.
    2) այն թելադրված է լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությամբ.
    3) ավարտվել է աշխատանքային օրը, եթե սույն օրենսգրքով գործի քննության հատուկ ժամկետներ սահմանված չեն.
    4) կողմերից մեկը միջնորդում է տրամադրել ողջամիտ ժամկետ` վեճն արտադատարանական կարգով լուծելու համար.
    5) հայցվորը ներկայացրել է հայցի հիմքը և (կամ) առարկան փոփոխելու վերաբերյալ միջնորդություն.
    6) կողմերը փոխադարձ համաձայնությամբ միջնորդում են հետաձգել գործի դատաքննությունը.
2. Գործի դատաքննությունը հետաձգելու մասին կայացվում է որոշում.
3. Դատավարության մասնակիցները պատշաճ ծանուցվում են հաջորդ դատական նիստի ժամանակի և վայրի մասին.
4. Գործի դատաքննությունը հետաձգելուց հետո այն շարունակվում է ընդհատված պահից։