Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 155 Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշմանը ներկայացվող պահանջները և որոշման հրապարակումը. 1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումը բաղկացած է ներածական, նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասերից. 2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Բարձրագույն դատական խորհրդի որոշման ներածական մասում նշվում են` 1) Բարձրագույն դատական խորհրդի անվանումը և կազմը. 2) Բարձրագույն դատական խորհրդում հարցի քննության վայրը և ժամանակը. 3) այն դատավորի անունը, ազգանունը և պաշտոնը, որի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ. 4) վարույթը հարուցած մարմնի անունը, ազգանունը և պաշտոնը. 5) գործին մասնակցող անձանց անունը, ազգանունը. 3. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Բարձրագույն դատական խորհրդի որոշման նկարագրական-պատճառաբանական մասում համառոտ նշվում են՝ 1) հարցի քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքները. 2) վարույթը հարուցած մարմնի դիրքորոշումը. 3) այն դատավորի բացատրությունները և դիրքորոշումը, որի նկատմամբ վարույթ է հարուցվել. 4) այն անձանց բացատրությունները, ցուցմունքները, որոնք հրավիրվել են Բարձրագույն դատական խորհրդի նիստին. 5) կարգապահական խախտման մասին Բարձրագույն դատական խորհրդի հետևությունները, դատավորի անձը բնութագրող հանգամանքները. 6) այն ապացույցները, որոնց վրա հիմնված են Բարձրագույն դատական խորհրդի հետևությունները, ինչպես նաև այս կամ այն ապացույցն անարժանահավատ համարելու փաստարկները. 7) նորմատիվ իրավական ակտի այն նորմերը, որոնցով Բարձրագույն դատական խորհուրդը ղեկավարվել է որոշում ընդունելիս. 8) կողմերի դիրքորոշման վերաբերյալ պատճառաբանություններ. 4. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Բարձրագույն դատական խորհրդի որոշման եզրափակիչ մասում նշվում է Բարձրագույն դատական խորհրդի եզրահանգումը. 5. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումը կազմվում և դրա եզրափակիչ մասը հրապարակվում է Բարձրագույն դատական խորհրդի նիստում հարցի քննությունն ավարտված հայտարարելուց հետո` 15 օրվա ընթացքում: |
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 155 6. Որոշումը հրապարակվելուց հետո` տասնհինգօրյա ժամկետում, ուղարկվում է վարույթ հարուցող մարմիններ և դատավորին. 7. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումը ենթակա է բողոքարկման այն պահից սկսած մեկամսյա ժամկետում, երբ բողոք բերող անձն (մարմինը) իմացել է կամ կարող էր իմանալ սույն օրենսգրքի 156.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված ապացույցների կամ հանգամանքների մասին: |