FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  24

Պետական ծառայողի հիմնական իրավունքները.
1. Պետական ծառայողի հիմնական իրավունքներն են՝
    1) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքները և պարտականությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.
    2) իր անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության գնահատականներին և այլ փաստաթղթերին ծանոթանալը և բացատրություններ ներկայացնելը.
    3) ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր ստանալը.
    4) սահմանված կարգով որոշումներ ընդունելը.
    5) սահմանված կարգով և դեպքերում ծառայողական քննություն անցկացնել պահանջելը.
    6) աշխատանքի, վարձատրության, առողջության պաշտպանությունը, անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովվածությունը.
    7) սոցիալական պաշտպանությունը և ապահովությունը.
    8) իրավական պաշտպանությունը, այդ թվում՝ քաղաքական հետապնդումներից.
    9) պետական ծառայության դասային աստիճանի՝ սահմանված կարգով բարձրացումը.
    10) պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին վերապատրաստվելը.
    11) դատական կարգով մրցույթի և ատեստավորման արդյունքները բողոքարկելը.
    12) պետական ծառայության կազմակերպման ու կատարելագործման հարցերի քննությանը մասնակցելը և առաջարկություններ ներկայացնելը: Պետական ծառայողն ունի օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ: