Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 21 Կուսակցության իրավունքները. 1. Կուսակցությունն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով` 1) մասնակցելու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, ինչպես նաև հանրաքվեների նախապատրաստմանն ու անցկացմանը. 2) օրենքով սահմանված կարգով ընտրական գործընթացում հավասար և ոչ խտրական պայմաններով օգտվելու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հիմնադրած զանգվածային լրատվության միջոցներից. 3) հիմնադրելու զանգվածային լրատվության միջոցներ և հրատարակչություններ. 4) ազատորեն տեղեկատվություն տարածելու իր գործունեության մասին, քարոզելու իր գաղափարներն ու նպատակները. 5) կազմակերպելու և անցկացնելու խաղաղ, առանց զենքի հավաքներ. 6) առանց իրավաբանական անձ կազմավորելու այլ կուսակցությունների հետ ստեղծելու դաշինքներ (միավորումներ). 7) հաստատելու և պահպանելու միջազգային կապեր այլ պետությունների կուսակցությունների և հասարակական միավորումների, միջազգային կազմակերպությունների հետ, դառնալու միջազգային միությունների անդամ. 7.1) իր գործունեության ֆինանսավորման, այդ թվում՝ նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման նպատակով ստանալու վարկեր Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերից, վարկային կազմակերպություններից, ինչպես նաև ներդնել ավանդներ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում․ 8) իրականացնելու օրենքով չարգելված այլ գործունեություն: |
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 21 2. Կուսակցությունն իրավունք ունի, իր կանոնադրային նպատակներին համապատասխան, տնօրինելու իր գույքը և գործունեության արդյունքները: Կուսակցության կողմից իր գույքի վաճառքի կամ վարձակալության գինը չպետք է էականորեն գերազանցի պայմանագրի կնքման պահին համանման գույքի վաճառքի կամ վարձակալության համար գործող շուկայական գինը։ Կուսակցության կողմից իր գույքը համանման գույքի համար շուկայական գնից էականորեն բարձր գնով վաճառվելու կամ վարձակալության հանձնվելու դեպքում վաճառքի գնի կամ վարձակալության վճարի՝ շուկայական գինը գերազանցող մասը դիտվում է որպես կուսակցության օգտին կատարվող նվիրատվություն, և դրա նկատմամբ համապատասխանաբար կիրառելի են սույն օրենքի 24-րդ հոդվածի 1.2-րդ, 8.1-ին և 9-րդ մասերով սահմանված դրույթները։ Գործող շուկայական արժեքից տարբերվող գինը համարվում է էականորեն բարձր, եթե այն գործող շուկայական արժեքից տարբերվում է նվազագույնը քսան տոկոսը գերազանցող չափով. 3. Կուսակցությունն իրավունք չունի զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև լինելու առևտրային իրավաբանական անձի հիմնադիր կամ մասնակից, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի. 4. Ազգային ժողովի ընտրություններում, ինչպես նաև համայնքների՝ համամասնական ընտրակարգով անցկացվող ավագանու ընտրություններում կուսակցությունների դաշինքները կարող են կազմավորվել առնվազն երկու կուսակցության կողմից. 5. Կուսակցությունների համար երաշխավորվում է ընդդիմադիր գործունեություն իրականացնելու ազատություն, այդ թվում` 1) հրապարակայնորեն ներկայացնել իր դիրքորոշումը պետական և հասարակական կյանքի տարբեր հարցերի վերաբերյալ. 2) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց ներկայացնել անհատական և կոլեկտիվ հանրագրեր, որոնք համապատասխան մարմինների և պաշտոնատար անձանց կողմից օրենքով սահմանված կարգով ենթակա են քննարկման. 6. Կուսակցության կողմից հիմնադրված զանգվածային լրատվության միջոցների և հրատարակչությունների գործունեության արդյունքում ստացված և կուսակցությանը փոխանցված եկամուտը կարող է օգտագործվել միայն կուսակցության կանոնադրությամբ և ծրագրով սահմանված նպատակների համար։ |