Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 524 Ապրանքների մատակարարման կարգը. 1. Ապրանքների մատակարարումն իրականացվում է մատակարարի կողմից ապրանքները մատակարարման պայմանագրի մյուս կողմին` գնորդին կամ պայմանագրում, որպես ստացող նշված անձին առաքելու (հանձնելու) միջոցով. 2. Այն դեպքում, երբ մատակարարման պայմանագրով նախատեսված է գնորդի իրավունքը` մատակարարին ցուցումներ տալ ապրանքներն ստացողներին առաքելու (հանձնելու) մասին (բեռնման կարգադրագիր), մատակարարն ապրանքները հանձնում է բեռնման կարգադրագրում նշված ստացողներին. 3. Բեռնման կարգադրագրի բովանդակությունը և այն գնորդի կողմից մատակարարին ուղարկելու ժամկետը սահմանվում են պայմանագրով: Եթե բեռնման կարգադրագիր ուղարկելու ժամկետ պայմանագրով նախատեսված չէ, այն պետք է մատակարարին ուղարկվի մատակարարման փուլն սկսվելուց առնվազն երեսուն օր առաջ. 4. Գնորդի կողմից բեռնման կարգադրագիրը սահմանված ժամկետում մատակարարին չտրամադրելը վերջինիս իրավունք է տալիս հրաժարվել մատակարարման պայմանագիրը կատարելուց կամ գնորդից պահանջել վճարելու ապրանքների համար: Մատակարարն իրավունք ունի նաև պահանջել հատուցելու բեռնման կարգադրագիրը չներկայացնելու հետ կապված վնասները: |