FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  63

Գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունները.
1. Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների իրավատերերի գույքային իրավունքների կառավարումն ապահովելու նպատակով, երբ այդ իրավունքների իրականացումն անհատական կարգով գործնականում դժվար է կամ անհնար, ստեղծվում են գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող ոչ առևտրային, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություններ (այսուհետ՝ կազմակերպություն): Այդպիսի կազմակերպությունները ստեղծվում են անմիջականորեն հեղինակների կամ հարակից իրավունքների իրավատերերի կողմից և իրականացնում են գույքային իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարումը նրանցից գրավոր պայմանագրով ստացված լիազորությունների շրջանակում։ Գրանցման են ենթակա այն կազմակերպությունները, որոնք ներկայացնում են իրավատերերի զգալի մասին և ունեն իրենց գործունեությունն իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներ և անձնակազմ։ Նույն կատեգորիայի իրավունքների (հրապարակային կատարման, ձայնագրության միջոցով վերարտադրության, կերպարվեստի ստեղծագործության վերավաճառքից վարձատրության, հեռարձակման, մալուխային կապով հաղորդման, անձնական նպատակով վերարտադրության, կատարողների և հնչյունագիր արտադրողների իրավունքների) կոլեկտիվ հիմունքներով կառավարման նպատակով չի կարող ստեղծվել մեկից ավելի կազմակերպություն: Կոլեկտիվ հիմունքներով կարող են իրականացվել՝
    ա) հրապարակային կատարման,
    բ) հանրությանը հաղորդման,
    գ) ձայնատեսագրության միջոցով վերարտադրության,
    դ) հեռարձակման և վերահեռարձակման,
    ե) մալուխային կապով հաղորդման և վերահաղորդման գույքային իրավունքների կառավարումը.
2. Օգտագործման որևէ ձևի համար գույքային իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպության առկայության դեպքում սույն հոդվածով նախատեսված իրավունքներն իրականացվում են կազմակերպության միջոցով.
3. Կոլեկտիվ հիմունքներով կառավարվում է վարձատրության իրավունքը հետևյալ դեպքերում՝
    ա) առևտրային նպատակով արտադրված հնչյունագիրը՝ հեռարձակման, վերահեռարձակման, մալուխով հաղորդման կամ վերահաղորդման միջոցով օգտագործելու.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  63

բ) առևտրային նպատակով արտադրված հնչյունագրում ամրագրված կատարումը՝ հեռարձակման, վերահեռարձակման, մալուխով հաղորդման կամ վերահաղորդման միջոցով օգտագործելու.
    գ) կերպարվեստի ստեղծագործության վերավաճառքի.
    դ) ստեղծագործության բնօրինակը կամ օրինակները կամ կատարման ձայնագրության կամ ձայնատեսագրության օրինակը վարձույթով տալու.
    ե) ստեղծագործությունները, կենդանի կատարումը կամ հնչյունագրում ամրագրված կատարումը (բացառությամբ առևտրային նպատակով արտադրված հնչյունագրերում ամրագրվածների), ինչպես նաև տեսալսողական ամրագրումներն ու հնչյունագրերը մալուխային վերահաղորդման միջոցով օգտագործելու.
4. Կազմակերպությունը հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների իրավատերերից, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող նույնատիպ կազմակերպություններից համապատասխան պայմանագրերով ստացված լիազորությունների սահմաններում լիցենզային պայմանագրերով թույլատրում է օգտագործողներին օգտագործելու ստեղծագործությունը կամ հարակից իրավունքների օբյեկտը, իրականացնում է հեղինակային վարձատրության հաշվարկումն ու հավաքումը օգտագործող կազմակերպություններից.
5. Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների օբյեկտներին առնչվող հարաբերությունները կազմակերպության և օգտագործողների միջև կարգավորվում են լիցենզային պայմանագրով։ Պայմանագրի պայմանները պետք է միանման լինեն նույն կատեգորիայի բոլոր օգտագործողների համար։ Կազմակերպությունը չի կարող հրաժարվել օգտագործողների հետ պայմանագիր կնքելուց` առանց բավարար հիմքերի.
6. Հասարակական միջոցառումներ կազմակերպողները և հեղինակային իրավունքի ու հարակից իրավունքների օբյեկտների այլ օգտագործողները չեն կարող հրաժարվել կազմակերպության հետ լիցենզային պայմանագիր կնքելուց` առանց բավարար հիմքերի։ Օգտագործողները նախապես ձեռք են բերում սույն օրենքով նախատեսված թույլտվությունը և օգտագործումից հետո` 15 օրվա ընթացքում, գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող համապատասխան կազմակերպությանն են ներկայացնում օգտագործված ստեղծագործությունների ցանկը, հեղինակներին հասանելիք վարձատրության ճշգրիտ հաշվարկման ու բաշխման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  63

7. Հեռարձակող կազմակերպությունները յուրաքանչյուր ամիս գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող համապատասխան կազմակերպությանն են ներկայացնում հեռարձակված ստեղծագործությունների ցանկը։