FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  26

Նախընտրական հիմնադրամի ձևավորումը և թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վերաբերյալ ֆինանսական տեղեկատվությունը. 1․ Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունների դեպքում ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները), ինչպես նաև սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում մեծամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուները պարտավոր են բացել նախընտրական հիմնադրամ թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակը գրանցելու վերաբերյալ որոշումն ընդունվելուց հետո՝ 5 օրվա ընթացքում: Նախընտրական հիմնադրամ չբացելու համար վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, նախընտրական հիմնադրամ չբացելու դեպքում իրավասու ընտրական հանձնաժողովը դիմում է դատարան թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով: Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակով առաջադրված թեկնածուները, կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցություններն առանձին նախընտրական հիմնադրամ ձևավորելու իրավունք չունեն: Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), մեծամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների նախընտրական հիմնադրամի միջոցները հավաքվում են Երևանում և հանրապետության բոլոր մարզերում մասնաճյուղ ունեցող որևէ առևտրային բանկում։ Այս բանկերի ցանկը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը: Նախընտրական հիմնադրամ ձևավորելու նպատակով թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) դիմումների հիման վրա բանկերը բացում են ժամանակավոր հատուկ հաշիվներ: Այդ հաշիվներից եկամուտներ չեն հաշվարկվում և չեն վճարվում.
2. Թեկնածուի նախընտրական հիմնադրամը ձևավորվում է`
    1) իր կատարած մուծումներից,
    2) իրեն առաջադրած կուսակցության կատարած մուծումներից,
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  26

3) ընտրելու իրավունք ունեցող անձանց մուծումներից.
3. Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամը ձևավորվում է այդ կուսակցության (դաշինքի անդամ կուսակցությունների) կատարած մուծումներից.
4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում չնշված ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից նախընտրական հիմնադրամների հաշվին մուծված գումարները փոխանցվում են համապատասխան մուծումը կատարած անձին, իսկ դրա անհնարինության դեպքում՝ պետական բյուջե: Պետական բյուջե են փոխանցվում նաև նախընտրական հիմնադրամների հաշվին կատարված անանուն մուծումները.
5. Նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների և հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը.
6. Նախընտրական հիմնադրամ մուծումներ կատարող ֆիզիկական անձինք պարտավոր են նշել իրենց անունը, ազգանունը և հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, որը հրապարակման ենթակա չէ.
7. Նախընտրական հիմնադրամներում կատարվող մուծումների առավելագույն չափերը սահմանվում են սույն օրենսգրքով: Նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների` սույն օրենսգրքով սահմանված առավելագույն չափերը գերազանցող մասերը փոխանցվում են համապատասխան մուծումը կատարած անձին, իսկ դրա անհնարինության դեպքում՝ պետական բյուջե.
8. Այն բանկերը, որտեղ բացված են ժամանակավոր հատուկ հաշիվներ, թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտից 5 օր հետո` 3 աշխատանքային օրը մեկ, վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն տեղեկանք են ներկայացնում թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ: Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն ամփոփում է այդ տվյալները, կազմում ամփոփ տեղեկանք, որը տեղադրվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում։
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  26

9. Նախընտրական հիմնադրամի միջոցների նկատմամբ չի կարող կիրառվել արգելանք, այդ միջոցները չեն կարող հանդիսանալ բռնագանձման առարկա՝ թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական քարոզչության հետ չկապված անձնական բնույթի պարտավորություններով.
10. Ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտից հետո՝ մինչև քվեարկությունից հետո՝ երրորդ օրը` 3 աշխատանքային օրը մեկ, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների կազմում ընդգրկված կուսակցությունների) բանկային հաշիվների ֆինանսական միջոցների մնացորդի, մուտքերի և ելքերի վերաբերյալ տվյալները համապատասխան բանկերը ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ամփոփում է այդ տվյալները, կազմում ամփոփ տեղեկանք, որը տեղադրվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համացանցային կայքում։