Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 102.1 4. Կենտրոնական բանկը կարող է օտարերկրյա պետության իրավասու մարմիններին տրամադրել օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկություններ (բացառությամբ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական և ծառայողական գաղտնիքի), պայմանով, որ պետք է կիրառվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գաղտնիության պահպանման պահանջները, եթե դրանք ավելի խիստ են, քան համագործակցող օտարերկրյա պետության օրենքներով և իրավական ակտերով սահմանված գաղտնիության պահպանման պահանջները. 5. Կենտրոնական բանկը մերժում է օտարերկրյա պետության իրավասու մարմիններին տեղեկատվության տրամադրումը, եթե՝ 1) դա կարող է բացասաբար ազդել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անվտանգության ու հասարակական կարգի վրա. 2) նման տվյալները հանդիսանում են պետական կամ ծառայողական գաղտնիք. 3) դա կհանգեցնի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պահանջների խախտմանը. 4) Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով այն չի օգտագործվելու սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված նպատակներով. 5) հարցման մեջ նշված անձի նկատմամբ նույն հանգամանքներով Հայաստանի Հանրապետությունում քրեական հետապնդում է հարուցվել, կամ եթե նույն անձը նույն հանգամանքներով ենթարկվել է պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, քանի դեռ հարցում կատարող օտարերկրյա պետության իրավասու մարմինը չի հավաստիացրել, որ խնդրարկվող տեղեկատվությունն անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության օրենքով կիրառված պատասխանատվության միջոցներից այլ պատասխանատվություն կիրառելու համար. 6. Տեղեկատվության տրամադրման մերժման դեպքում Կենտրոնական բանկը պետք է այդ մասին գրավոր կարգով տեղեկացնի հարցում կատարող մարմնին և ներկայացնի մերժման հիմքերը. 7. Տեղեկատվության փոխանակում իրականացնելու նպատակով Կենտրոնական բանկը կարող է համագործակցության պայմանագրեր կամ այլ համաձայնագրեր կնքել օտարերկրյա պետության իրավասու մարմինների հետ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 102.1 8. Արժեթղթերի շուկայի չարաշահումները կանխելու կամ քննելու, ինչպես նաև միջազգային պայմանագրով կամ համագործակցության պայմանագրով նախատեսված դեպքերում փոխանակման ենթակա տեղեկությունները (այդ թվում` փաստաթղթերի և(կամ) դրանց պատճենները) ձեռք բերելու անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկը համագործակցում է ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ, որոնք Կենտրոնական բանկի գրավոր դիմումի հիման վրա տրամադրում են անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթեր: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 102.1 Կենտրոնական բանկի միջազգային համագործակցությունը և համագործակցությունն անձանց հետ. 1. Կենտրոնական բանկն արժեթղթերի շուկայի ոլորտում իր խնդիրների իրագործման և օրենքով սահմանված իրավասությունների իրականացման նպատակով համագործակցում է օտարերկրյա պետության իրավասու մարմինների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ միջազգային պայմանագրեր կամ համագործակցության պայմանագրեր կնքելու միջոցով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ միջազգային պրակտիկայում ընդունված կարգով. 2. Կենտրոնական բանկը սեփական նախաձեռնությամբ կամ հարցման հիման վրա օրենքով սահմանված կարգով փոխանակում է տեղեկություններ (ներառյալ՝ փաստաթղթեր), այդ թվում՝ օրենքով սահմանված գաղտնիք պարունակող (բացառությամբ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական և ծառայողական գաղտնիքի) տեղեկություններ օտարերկրյա պետության իրավասու մարմինների հետ, որոնք միջազգային պայմանագրից կամ համագործակցության պայմանագրից բխող պարտականությունների հիման վրա ապահովում են տեղեկությունների համարժեք գաղտնիություն և այդ տեղեկություններն օգտագործում են արժեթղթերի շուկայի կարգավորման, վերահսկողության, արժեթղթերի շուկայում չարաշահումների դեմ պայքարի կամ արժեթղթերում ներդրողների շահերի պաշտպանության բնագավառում միջազգային համագործակցության նպատակով. 3. Կենտրոնական բանկը կարող է բացահայտել օտարերկրյա պետության իրավասու մարմիններից գաղտնիք պարունակող հարցումների ստացման փաստը, ինչպես նաև տեղեկությունների ստացման փաստը և դրանց բովանդակությունը՝ 1) սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված նպատակներով կամ 2) համապատասխան հարցումն ուղարկած, տեղեկատվությունը հայցած օտարերկրյա իրավասու մարմնի համաձայնությամբ: |