Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 3 Օրենքի հիմնական հասկացությունները. 1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. 1) պաշտպանություն` Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը և անվտանգությունը, այդ թվում՝ քաղաքացիների պաշտպանվածությունը, ռազմական սպառնալիքներից ապահովելու նպատակով խաղաղ ժամանակ և ռազմական դրության պայմաններում քաղաքական, ռազմական, տնտեսական, տեղեկատվական, սոցիալական, իրավական և այլ բնույթի միջոցների կիրառման ու միջոցառումների իրականացման ընդհանրություն. 2) պաշտպանության ոլորտի քաղաքականություն` Հայաստանի Հանրապետության պաշտպանության ապահովման գերակայությունների սահմանում և իրականացում, այդ թվում՝ պաշտպանության ռազմավարական պլանավորման և պաշտպանության ռազմավարական վերանայման, ռազմավարական առաջնորդող փաստաթղթերի ընդունման միջոցով. 3) պաշտպանության ռազմավարական պլանավորում` ռազմական անվտանգության համակարգի կարողությունների և կառուցվածքի պլանավորմանն ու զարգացմանն ուղղված համընդգրկուն, աստիճանակարգված, հեռանկարին միտված և շարունակական գործընթաց. 4) պաշտպանության ռազմավարական վերանայում` անվտանգության միջավայրի, առկա և հավանական ռազմական սպառնալիքների, դրանց չեզոքացման հասանելի ռեսուրսների և հնարավորությունների համակողմանի գնահատման հիման վրա պաշտպանության ռազմավարական պլանավորման նպատակների և խնդիրների սահմանում. 5) պետության ռազմական անվտանգության համակարգ` պաշտպանության ոլորտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության, պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, զինված ուժերի, այլ զորքերի, զինված ուժերի միացյալ կազմավորումների, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերի, ինչպես նաև ռազմաարդյունաբերական համալիրի և ռազմական անվտանգության խնդիրների լուծման գործառույթներ իրականացնող, ներառյալ՝ զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների ամբողջություն. 6) զինված ուժեր` պետական ռազմական կառույց, որն ապահովում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմական բաղադրիչը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 3 7) այլ զորքեր` ոստիկանության զորքեր, սահմանապահ զորքեր, պետական պահպանության ծառայություն և ազգային անվտանգության հատուկ ստորաբաժանումներ. 8) զինված ուժերի միացյալ կազմավորումներ` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մասնակցությամբ ստեղծվող միջազգային ուժեր. 9) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժեր` քաղաքացիական պաշտպանության և փրկարարական ստորաբաժանումներ. 10) ռազմաարդյունաբերական համալիր` գիտական, գիտաարտադրական, արտադրական և այլ բնույթի կազմակերպությունների ու պետական մարմինների համակարգ, որի գործունեությունն ուղղված է պետության ռազմատեխնիկական քաղաքականության կենսագործմանը. 11) զորահավաքային նախապատրաստություն` պետությունը զինված հարձակումից պաշտպանելու և պատերազմի ժամանակ զինված ուժերի և այլ զորքերի, տնտեսության ու բնակչության պահանջմունքները բավարարելու նպատակով պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, անկախ կազմակերպական-իրավական ձևից՝ կազմակերպությունների կողմից և քաղաքացիների մասնակցությամբ խաղաղ ժամանակ իրականացվող միջոցառումների ամբողջություն. 12) զորահավաք` պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի, զինված ուժերը և այլ զորքերը պատերազմական ժամանակի կազմակերպման ու կազմի փոխադրելու միջոցառումների, քաղաքացիների զորահավաքային զորակոչի իրականացման համալիր. 13) պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործում (այսուհետ՝ ռազմատրանսպորտային պարտականություն)՝ խաղաղ և ռազմական դրության ժամանակ պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ու այլ զորքերը տրանսպորտային միջոցներով ապահովելու համար իրականացվող միջոցառումների համալիր. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 3 14) զորահավաքային առաջադրանք` զինված ուժերի և այլ զորքերի, տնտեսության ու բնակչության պահանջմունքները պատերազմի ժամանակ բավարարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կազմակերպություններին առաջադրված պետական պատվեր: |