FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  39

Պարտատերերի պահանջների բավարարման սառեցումը (մորատորիում).
1. Սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու պահից`
    ա) արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի կողմից իր պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը, ի մարումն պարտքի որևէ գործողություն կատարելը, բացառությամբ պարտապանի բնականոն ընթացիկ գործունեության հետ կապված պարտավորությունների.
    բ) արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի գույքի, ինչպես նաև նրա մասնակցի (մասնակիցների) սեփականությունը հանդիսացող պարտապան կազմակերպությունում ունեցած բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայաբաժինների և օրենքներով սահմանված այլ արժեթղթերի) օտարումը, վարձակալության տալը, գրավադրումը կամ այլ ձևով ծանրաբեռնումը, բացառությամբ սույն օրենքի 55-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերի.
    գ) կասեցվում են գույքային բռնագանձումներով բոլոր կատարողական վարույթները, արգելվում են կատարողական և այլ փաստաթղթերով սահմանված անվիճելի կարգով գանձումները.
    դ) արգելվում է պարտատիրոջ` մինչև պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմում ներկայացնելը պարտապանի նկատմամբ ստանձնած ցանկացած պարտավորության հաշվանցը` պարտապանի նկատմամբ ունեցած իր պահանջի հետ, բացառությամբ սույն օրենքի 40.1-ին հոդվածով նախատեսված դեպքերի.
2. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից`
    1) պարտապանի պարտավորությունների կատարման ժամկետները համարվում են սկսված.
    2) արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի կողմից իր ցանկացած պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը, բացառությամբ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված դեպքերի, ինչպես նաև սնանկության վարույթում բնականոն գործունեության արդյունքով առաջացող հարկային և այլ վճարների գծով պարտավորությունների.
    3) դադարում է պարտապանի վճարային, ներառյալ` հարկերի, տուրքերի այլ վճարների գծով պարտավորությունների նկատմամբ տոկոսների հաշվարկումը, ինչպես նաև այդ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար ցանկացած տեսակի տույժերի, տոկոսների և տուգանքների հաշվեգրումը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  39

4) կարճվում կամ ավարտվում են պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջով քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնվող գործերը, և պարտապանի դեմ պարտատերերի պահանջները կարող են ներկայացվել սնանկության վարույթի շրջանակներում՝ սույն օրենքով սահմանված ժամկետներում և կարգով.
    5) կարճվում է պարտապանի վերաբերյալ գույքային բռնագանձումներով կամ ոչ գույքային բնույթ ունեցող ցանկացած կատարողական վարույթ, որն ազդում է սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ներառվող գույքի և իրավունքների վրա, բացառությամբ սույն օրենքով սահմանված այլ դեպքերի․ 6) վերանում են պարտապանի գույքի վրա դրված արգելանքներն ու սահմանափակումները.
3. Մորատորիումի գործողությունը չի տարածվում`
    ա) ալիմենտների բռնագանձման վրա.
    բ) միջանկյալ բաշխման ծրագրերով ժամանակավոր կառավարչի վարձատրության, վարչական և պարտապանի ընթացիկ գործունեության համար անհրաժեշտ այլ ծախսերի վրա.
    գ) ապահովված իրավունք ունեցող պարտատիրոջ ապահովված իրավունքի առարկայի վրա, եթե դատարանը սույն օրենքով սահմանված կարգով պարտատիրոջը թույլատրել է դրա իրացումը արտադատական կարգով.
    դ) ի ապահովումն սնանկության գործընթացում գտնվող պարտապանի պարտավորությունների կատարման` երաշխիք կամ երաշխավորություն տված անձանց կողմից այդ երաշխիքի կամ երաշխավորության գծով դրամական կամ այլ բավարարում տալու կամ դրա կատարմանն ուղղված ցանկացած գործողության կամ գործընթացի վրա: Ընդ որում, պարտապանի սնանկության գործընթացը չի ազդում ի ապահովումն պարտապանի պարտավորությունների կատարման երաշխիք կամ երաշխավորություն տված անձի` երաշխիքով կամ երաշխավորությամբ ստանձնած պարտավորությունների կատարման վրա.
    ե) սույն օրենքի 40.1-ին հոդվածով նախատեսված դեպքերում.
    զ) սույն օրենքի 40-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքում պարտապանի ստանձնած պարտավորությունների նկատմամբ.
    է) պարտապանի կողմից իր հարկային պարտավորությունների աստիճանական մարման ժամանակացույցի կնքման գործընթացի նկատմամբ, եթե սնանկության վարույթի միակ պարտատերը հարկային մարմինն է.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  39

ը) «Հրդեհային անվտանգության մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված՝ արձանագրված խախտումների վերացման արդյունքով լիազոր մարմնի կատարած ֆինանսական ծախսերի փոխհատուցման պահանջի վրա.
4. Իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից ֆինանսական և այլ բնույթի հաշվետվություններ շարունակում է ներկայացնել պարտապանի ղեկավարը կամ անհատ ձեռնարկատերը և կրում է դրանք չներկայացնելու կամ ոչ պատշաճ ներկայացնելու համար օրենսդրությամբ սահմանված պատասխանատվությունը.
5. Պարտապանի գործունեության կասեցման պահից վերջինիս անունից կառավարիչը ներկայացնում է`
    ա) սնանկության վարույթի ընթացքում հարկերի և (կամ) վճարների գծով լրացուցիչ առաջացած պարտավորությունների վերաբերյալ հարկային մարմնի սահմանած ձևով տեղեկատվության, այդ թվում` ապահովված պարտատիրոջ կողմից ներկայացված տեղեկատվությունը (որի հիման վրա հաշվարկվում են պարտապանի հարկային պարտավորությունները), և դրանք գրանցում է պարտատերերի գրանցամատյանում` համապատասխան հերթում.
    բ) պարտապանի գործունեությունը վերսկսվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ֆինանսական և այլ բնույթի հաշվետվություններ.
6. Մորատորիումը շարունակվում է մինչև տվյալ սնանկության գործի ավարտը: