FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  35.1

Հարկադիր էլեկտրոնային աճուրդի հասկացությունը և կազմակերպումը.
1. Հարկադիր էլեկտրոնային աճուրդը էլեկտրոնային համակարգերի (այսուհետ՝ համակարգ) կիրառմամբ ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի (այսուհետ՝ կայք) միջոցով կազմակերպվող սակարկություններն են, որը կազմակերպում և անցկացնում է ծառայությունը՝ կատարողական թերթին, ինչպես նաև նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթին համապատասխան.
2. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի լոտ կարող է դառնալ ցանկացած շարժական կամ անշարժ գույք, այդ թվում՝ գույքային իրավունքներ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
3. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասին հրապարակային ծանուցումը կայքում հրապարակվում է հարկադիր էլեկտրոնային աճուրդ անցկացնելու վերաբերյալ հարկադիր կատարողի որոշման մասին պարտապանին և պահանջատիրոջը պատշաճ ծանուցելուց հետո` տասնօրյա ժամկետում` աշխատանքային ժամերին, որը պետք է պարունակի սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ և 12-րդ կետերով սահմանված տեղեկությունները: 5. Հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացվող լոտի գնահատումը իրականացվում է սույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված կարգով.
6. Հարկադիր էլեկտրոնային աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնած անձինք ինտերնետ կայքում հրապարակված ծանուցման մեջ նշված կարգով և ժամկետներում լոտի մեկնարկային գնի հինգ տոկոսի չափով աճուրդի մասնակցության նախավճար են սառեցնում կամ վճարում ծառայության ստորաբաժանման դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին և գրանցվում են համակարգում: Հարկադիր էլեկտրոնային աճուրդի հրապարակային ծանուցման և մասնակիցների գրանցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը.
7. Լոտն աճուրդից հանվում է օրենքով նախատեսված դեպքերում.
8. Աճուրդի մասնակիցների մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն: