Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 32 Փորձաքննության գործընթացում փորձագետի իրավունքներն ու պարտականությունները. 1. Փորձաքննության գործընթացում ներգրավված փորձագետն իրավունք ունի՝ 1) լիազոր մարմնից ստանալու փորձաքննության ներկայացված բոլոր փաստաթղթերը. 2) լիազոր մարմնից և պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններից ստանալու փորձաքննության ենթակա փաստաթղթերին առնչվող բոլոր նյութերը. 3) մասնակցելու իր տված մասնագիտական եզրակացության ու պետական փորձաքննական եզրակացության նախագծերի քննարկմանը․ 4) մասնակցելու իր կողմից փորձաքննվող փաստաթղթերի հանրային լսումներին. 2. Փորձաքննության գործընթացում ներգրավված փորձագետը պարտավոր է՝ 1) իրեն առաջադրված հարցերին տալ անաչառ, անկախ, օբյեկտիվ և հիմնավորված մասնագիտական եզրակացություն. 2) հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության փորձաքննությունն իրականացնել սույն օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան. 3) պահպանել օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկությունների գաղտնիությունը. 4) ապահովել պայմանագրային պահանջների կատարումը: |