Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 16 ը) սույն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում Ընկերության անդամներին Ընկերությունից հեռացնելը. թ) կանոնադրությամբ նախատեսված այլ հարցեր: Վարչական խորհուրդն իրականացնում է` ա) Ընկերության ընդհանուր կառավարումը. բ) Ընկերության գործադիր մարմնի գործունեության վերահսկումը. գ) կանոնադրությամբ սահմանված` Ընկերության գործունեությունը կանոնակարգող ընթացակարգերի, այդ թվում` ներքին կանոնակարգի, ոռոգման համակարգի կառավարման և ջրօգտագործման ներքին կանոնների պահպանումը. դ) սույն օրենքով, Ընկերության կանոնադրությամբ և ժողովի որոշումներով նախատեսված այլ խնդիրներ: Վարչական խորհուրդն իր կազմից երեք տարի ժամկետով ընտրում է վարչական խորհրդի նախագահ և նախագահի տեղակալ, որոնց լիազորությունները սահմանվում են Ընկերության կանոնադրությամբ: Վարչական խորհրդի նախագահի, նրա տեղակալի համար Ընկերության կանոնադրությամբ կարող են սահմանվել ավելի կարճ ժամկետներ: Վարչական խորհրդի նախագահը վարում է ժողովի և վարչական խորհրդի նիստերը, ստորագրում է ժողովի և նիստերի արձանագրությունները, ղեկավարում է վարչական խորհրդի գործունեությունը և ներկայացնում է Ընկերությունն այլ կազմակերպություններում: Վարչական խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի, ստուգումների, ջրօգտագործող անդամներին և ոչ անդամներին սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող հողատարածքներ այցելությունների միջոցով, որոնք պարտադիր պետք է արձանագրվեն: Վարչական խորհուրդն իր կազմից երեք տարի ժամկետով ընտրում է քարտուղար, որն արձանագրում է վարչական խորհրդի նիստերը, ստուգումները, այցելությունները, նախապատրաստում է որոշումների նախագծերը: Վարչական խորհրդի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ: Վարչական խորհրդի արտահերթ նիստերը գումարվում են վարչական խորհրդի նախագահի կամ վարչական խորհրդի անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ: Վարչական խորհրդի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է անդամների ոչ պակաս, քան երեք քառորդը: Վարչական խորհրդի որոշումներն ընդունվում են նրա անդամների ընդհանուր ձայների պարզ մեծամասնությամբ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 16 Ընկերության կանոնադրությամբ կարող է նախատեսվել վարչական խորհրդի նախագահի քվեարկելը ձայների հավասարության դեպքում: Վարչական խորհրդի անդամները կամ վարչական խորհրդի նախագահը կարող են հեռացվել Ժողովի որոշմամբ, եթե վերացել են նրանց` որպես վարչական խորհրդի անդամներ լինելու իրավական հիմքերը, կամ նրանք խախտել են սույն օրենքի կամ Ընկերության կանոնադրության որևէ դրույթ: Նույն Ժողովում կազմակերպվում են վարչական խորհրդի անդամների նոր ընտրություններ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 16 Ընկերության վարչական խորհուրդը. Ընկերության վարչական խորհուրդն իրականացնում է Ընկերության ընդհանուր ղեկավարումը, բացառությամբ այն հարցերի, որոնք սույն օրենքով և Ընկերության կանոնադրությամբ սահմանվում են որպես Ընկերության ընդհանուր ժողովի և ներկայացուցիչների ժողովի (այսուհետ` Ժողով) բացառիկ իրավասություն: Ժողովն Ընկերության անդամների թվից ընտրում է 5 անդամից ոչ պակաս վարչական խորհուրդ` 3 տարի ժամկետով: Վարչական խորհրդի անդամների թիվը և նրանց ընտրության կարգը սահմանվում են Ընկերության կանոնադրությամբ: Ընկերությանը մատակարարված ոռոգման ջրի վճարի, անդամավճարի կամ այլ վճարի պարտք ունեցող Ընկերության ջրօգտագործող անդամները, Ընկերության սպասարկման տարածքի համայնքների ղեկավարները, ինչպես նաև համայնքի ղեկավարի աշխատակազմի այլ աշխատակիցները չեն կարող ընտրվել վարչական խորհրդի կազմում: Վարչական խորհուրդը հաշվետու է Ընկերության Ժողովին: Վարչական խորհրդի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով և Ընկերության կանոնադրությամբ: Վարչական խորհուրդն իրականացնում է Ընկերության Ժողովի հրավիրման և նրա օրակարգի հաստատման հետ կապված կազմակերպական աշխատանքները: Վարչական խորհուրդը Ժողովի հաստատմանը ներկայացնելու համար նախապատրաստում է` ա) Ընկերության բյուջեի նախագիծը. բ) Ընկերության տարեկան հաշվետվությունը և հաշվեկշիռը. գ) ջրի ոռոգման համակարգերի պահպանման տարեկան պլան և ջրօգտագործման տարեկան պլան ժամանակացույցը: Վարչական խորհրդի բացառիկ իրավասություններն են` ա) Ընկերության անդամներ ընդունելը և անդամությունը դադարեցնելը. բ) տնօրինությանը համաձայնություն տալ երրորդ անձանց հետ քաղաքացիաիրավական պայմանագրեր կնքելու վերաբերյալ. գ) Ընկերության ժողովի որոշումների կատարումն ապահովելը. դ) Ընկերության ֆինանսական միջոցները կառավարելու կանոնակարգը հաստատելը. ե) Ընկերության գործադիր տնօրենին ու գլխավոր հաշվապահին աշխատանքի ընդունելը մրցութային կարգով և աշխատանքից ազատելը. զ) Ընկերության գործադիր տնօրենի և գլխավոր հաշվապահի հետ աշխատանքային պայմանագրեր կնքելը. է) Ընկերության ժողովին առաջարկություն ներկայացնելը Ընկերության գործադիր տնօրենի, գլխավոր հաշվապահի և վարձու աշխատողների վճարման կարգի և աշխատավարձի վերաբերյալ. |