Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 12
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 136 «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության առաջացումն ու դադարումը, դրանց վճարման ժամկետը և հաշվարկումը. 1. «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների նկատմամբ հայտարարատուի՝ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունն առաջանում է ապրանքների հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցելու պահից. 2. «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող այն ապրանքների համար, որոնք ներմուծվում են մեկ առաքողի կողմից մեկ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթով մեկ ստացողի հասցեով, և որոնց ընդհանուր մաքսային արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք գումարը, իսկ Հանձնաժողովի կողմից այդպիսի գումարի այլ չափ որոշված լինելու դեպքում՝ Հանձնաժողովի կողմից սահմանված գումարի չափը՝ մաքսային մարմնի կողմից ապրանքների հայտարարագիրը գրանցելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով, ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորություն չի առաջանում: Ընդ որում, սույն կետի նպատակներով մաքսային արժեքում չեն ներառվում Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների՝ ժամանման վայր փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ծախսերը, այդպիսի ապրանքների բեռնման, բեռնաթափման կամ փոխաբեռնման ծախսերը և ապահովագրական ծախսերը՝ կապված այդ ապրանքների այդպիսի փոխադրման (տրանսպորտային փոխադրման), բեռնման, բեռնաթափման կամ փոխաբեռնման հետ: Սույն Օրենսգրքի 199-րդ և 200-րդ հոդվածներում նշված և «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների նկատմամբ հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորություն չի առաջանում: Հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու գումարի այլ՝ սույն կետի առաջին պարբերությամբ չնախատեսված չափ, որի սահմաններում մեկ առաքողի կողմից մեկ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթով մեկ ստացողի հասցեով ներմուծվող՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորություն չի առաջանում: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 136 3. «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների նկատմամբ հայտարարատուի՝ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը դադարում է հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում՝ 1) «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողում՝ այդ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման հետ կապված սահմանափակումների հետ չզուգակցված ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունների կիրառմամբ. 2) ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարում և (կամ) դրանց բռնագանձում՝ սույն հոդվածի 14-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա չափերով, եթե սույն հոդվածի 5-րդ կետով այլ բան նախատեսված չէ. 3) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան՝ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով օտարերկրյա ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի արդյունքում այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը մաքսային մարմնի կողմից ճանաչելը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նախքան այդպիսի ոչնչացումը կամ անվերադարձ կորուստը սույն Օրենսգրքին համապատասխան այդ օտարերկրյա ապրանքների նկատմամբ վրա է հասել ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամկետը. 4) «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողումը մերժելը՝ ապրանքների հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ ներմուծման մաքսատուրքեր, հարկեր վճարելու պարտավորության առնչությամբ. 5) սույն Օրենսգրքի 113-րդ հոդվածին համապատասխան մաքսային հայտարարագիրը հետ կանչելը և (կամ) սույն Օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ ապրանքների բացթողումը չեղարկելը՝ ապրանքների հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ ներմուծման մաքսատուրքեր, հարկեր վճարելու պարտավորության առնչությամբ. 6) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան ապրանքները բռնագրավելը կամ այդ անդամ պետության սեփականություն (եկամուտ) դարձնելը. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 136 7) մաքսային մարմնի կողմից սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան ապրանքներն արգելանքի վերցնելը (արգելապահելը). 8) այն ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելը կամ որևէ մաքսային ընթացակարգով ձևակերպելը, որոնք առգրավվել կամ արգելանքի տակ են դրվել հանցագործության մասին հաղորդումն ստուգելու, քրեական գործով վարույթի կամ վարչական իրավախախտման գործով վարույթի (վարչական ընթացակարգ իրականացնելու) ընթացքում և որոնց վերաբերյալ դրանք վերադարձնելու մասին որոշում է ընդունվել, եթե նախկինում այդ ապրանքների բացթողում չի իրականացվել. 4. Ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման հետ կապված սահմանափակումներով զուգակցված ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունների կիրառմամբ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված այդ ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման՝ հայտարարատուի պարտավորությունը դադարում է հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում՝ 1) «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողման օրվանից 5 տարին լրանալը, եթե չի սահմանվել ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման հետ կապված սահմանափակումների գործողության այլ ժամկետ՝ պայմանով, որ այդ ժամանակահատվածում վրա չի հասել ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման՝ սույն հոդվածի 11-րդ կետով սահմանված ժամկետը. 2) ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման հետ կապված սահմանափակումների գործողության՝ սահմանված այլ ժամկետի լրանալը՝ պայմանով, որ այդ ժամանակահատվածում վրա չի հասել ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման՝ սույն հոդվածի 11-րդ կետով սահմանված ժամկետը. 3) մինչև «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողման օրվանից 5 տարին լրանալը կամ նշված ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումների հետ կապված՝ գործողության սահմանված այլ ժամկետի լրանալը՝ ապրանքները «ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպելը՝ պայմանով, որ այդ ժամանակահատվածում վրա չի հասել ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման՝ սույն հոդվածի 11-րդ կետով սահմանված ժամկետը. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 136 4) ներմուծման մաքսատուրքերը վճարելու պարտավորության կատարումը և (կամ) դրանց բռնագանձումը՝ սույն հոդվածի 14-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա չափերով՝ սույն հոդվածի 11-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում. 5) մինչև «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողման օրվանից 5 տարին լրանալը կամ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման հետ կապված սահմանափակումների գործողության սահմանված այլ ժամկետի լրանալը մաքսային մարմնի կողմից՝ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան, վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով օտարերկրյա ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստի կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստի ճանաչումը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ մինչև այդպիսի ոչնչացումը կամ անվերադարձ կորուստը սույն Օրենսգրքին համապատասխան այդ օտարերկրյա ապրանքների մասով վրա է հասել սույն հոդվածի 11-րդ կետով սահմանված մաքսատուրքերի, հարկերի վճարման ժամկետը. 6) մինչև «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների բացթողման օրվանից 5 տարին լրանալը կամ նշված ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման հետ կապված սահմանափակումների՝ գործողության սահմանված այլ ժամկետի լրանալը «հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ապրանքները ձևակերպելը. 7) ապրանքները «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելը՝ պայմանով, որ նախքան այդպիսի մաքսային ընթացակարգով ձևակերպումը վրա չի հասել ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման՝ սույն հոդվածի 11-րդ կետով սահմանված ժամկետը. 8) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ ապրանքները բռնագրավելը կամ այդ անդամ պետության սեփականություն (եկամուտ) դարձնելը: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 136 5. Ներմուծման մաքսատուրքերը վճարելու պարտավորության կատարումը և (կամ) սույն հոդվածի 14-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա չափերով դրանց բռնագանձումը «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների առնչությամբ՝ Միության շրջանակներում միջազգային պայմանագրերին կամ Միությանն անդամակցելու մասին միջազգային պայմանագրերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնով սահմանվածից ավելի ցածր դրույքաչափերով ներմուծման մաքսատուրքերի վճարմամբ չի դադարեցնում ներմուծման մաքսատուրքերը վճարելու պարտավորությունը՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնով սահմանված դրույքաչափերով հաշվարկված ներմուծման մաքսատուրքերի գումարների և ապրանքների բացթողման ժամանակ վճարված ներմուծման մաքսատուրքերի գումարների միջև եղած տարբերության չափով, կամ Միության շրջանակներում միջազգային պայմանագրերին կամ Միությանն անդամակցելու մասին միջազգային պայմանագրերին համապատասխան սահմանված այլ չափով. 6. Սույն հոդվածի 5-րդ կետում նշված ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերի վճարման պարտավորությունը այս կետում նշված չափով դադարում է հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում՝ 1) ներմուծման մաքսատուրքերը վճարելու պարտավորության կատարումը և (կամ) սույն հոդվածի 14-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա չափերով դրանց բռնագանձումը. 2) «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան այն ապրանքների բացթողման օրվանից 5 տարին լրանալը, որոնք ներառվել են Հանձնաժողովի կողմից՝ սույն հոդվածի 7-րդ կետի առաջին պարբերությանը համապատասխան սահմանված ցանկում, եթե Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով կամ Միությանն անդամակցելու մասին միջազգային պայմանագրերով կամ Հանձնաժողովի կողմից՝ սույն հոդվածի 7-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան չի սահմանվել այլ ժամկետ, որի ընթացքում ապրանքները պահպանում են օտարերկրյա ապրանքների կարգավիճակը, պայմանով, որ այդ ժամանակահատվածում վրա չի հասել ներմուծման մաքսատուրքերի վճարման՝ սույն հոդվածի 13-րդ կետով սահմանված ժամկետը. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 136 3) Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով կամ Միությանն անդամակցելու մասին միջազգային պայմանագրերով սահմանված այլ ժամկետի լրանալը, որի ընթացքում ապրանքները պահպանում են օտարերկրյա ապրանքների կարգավիճակը՝ պայմանով, որ այդ ժամանակահատվածում վրա չի հասել սույն հոդվածի 13-րդ կետով սահմանված ներմուծման մաքսատուրքերի վճարման ժամկետը. 4) Հանձնաժողովի կողմից՝ սույն հոդվածի 7-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան սահմանված ժամկետի լրանալը՝ այն ապրանքների առնչությամբ, որոնք ներառվել են սույն հոդվածի 7-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան Հանձնաժողովի կողմից սահմանված ցանկում (ցանկերում)՝ պայմանով, որ այդ ժամանակահատվածում վրա չի հասել սույն հոդվածի 13-րդ կետով սահմանված ներմուծման մաքսատուրքերի վճարման ժամկետը. 5) «հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպումը. 6) անդամ պետության՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան մաքսային մարմնի կողմից՝ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով օտարերկրյա ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի արդյունքում այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը ճանաչելը՝ նախքան սույն կետի 2-4-րդ ենթակետերով նախատեսված հանգամանքների ի հայտ գալը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նախքան այդպիսի ոչնչացումը կամ անվերադարձ կորուստը սույն Օրենսգրքին համապատասխան այդ օտարերկրյա ապրանքների առնչությամբ վրա է հասել սույն հոդվածի 13-րդ կետով սահմանված մաքսատուրքերը վճարելու ժամկետը. 7) «ոչնչացում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպումը՝ պայմանով, որ մինչև «ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպելը վրա չի հասել ներմուծման մաքսատուրքերի վճարման՝ սույն հոդվածի 13-րդ կետով սահմանված ժամկետը. 8) «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպումը՝ պայմանով, որ մինչև այդպիսի մաքսային ընթացակարգով ձևակերպումը վրա չի հասել ներմուծման մաքսատուրքերի վճարման՝ սույն հոդվածի 13-րդ կետով սահմանված ժամկետը. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 136 9) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ ապրանքները բռնագրավելը կամ այդ անդամ պետության սեփականություն (եկամուտ) դարձնելը. 7. Այն ապրանքներից, որոնց նկատմամբ Միության շրջանակներում միջազգային պայմանագրերին կամ Միությանն անդամակցելու մասին միջազգային պայմանագրերին համապատասխան նախատեսված է ներմուծման մաքսատուրքերի՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնով սահմանվածից ավելի ցածր դրույքաչափերի կիրառում, Հանձնաժողովը որոշում է այն ապրանքների ցանկը (ցանկերը), որոնք «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան ձեռք են բերում Միության ապրանքների կարգավիճակ՝ ապրանքների բացթողման օրվանից 5 տարին լրանալուց հետո: Հանձնաժողովը իրավունք ունի նշված ապրանքների առանձին կատեգորիաների համար որոշելու այն ապրանքների ցանկը (ցանկերը), որոնք ձեռք են բերում Միության ապրանքների կարգավիճակ սույն կետի առաջին պարբերության մեջ նշվածից այլ, առավել երկար ժամկետը լրանալուն պես, ինչպես նաև սահմանելու այդ ժամկետը. 8. «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների նկատմամբ հայտարարատուի՝ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը դադարում է հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում՝ 1) հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման և (կամ) սույն հոդվածի 16-րդ կետին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա չափերով դրանց բռնագանձման. 2) վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով օտարերկրյա ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը մաքսային մարմնի կողմից ճանաչելը՝ անդամ պետությունների մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան` բացառությամբ այն դեպքերի, երբ նախքան այդպիսի ոչնչացումը կամ անվերադարձ կորուստը սույն Օրենսգրքին համապատասխան վրա է հասել այդ օտարերկրյա ապրանքների համար հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու ժամկետը. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 136 3) ապրանքների բացթողման մերժումը՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ ներմուծման մաքսատուրքեր, հարկեր, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու պարտավորության առնչությամբ. 4) սույն Օրենսգրքի 113-րդ հոդվածին համապատասխան մաքսային հայտարարագիրը հետ կանչելը և (կամ) սույն Օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան ապրանքների բացթողումը չեղարկելը՝ մաքսային հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության առնչությամբ. 5) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան ապրանքները բռնագրավելը կամ այդ անդամ պետության սեփականություն (եկամուտ) դարձնելը. 6) մաքսային մարմնի կողմից սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան ապրանքներն արգելանքի վերցնելը (արգելապահելը). 7) այն ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելը կամ որևէ մաքսային ընթացակարգով ձևակերպելը, որոնք առգրավվել կամ արգելանքի տակ են դրվել հանցագործության մասին հաղորդումն ստուգելու, քրեական գործով վարույթի կամ վարչական իրավախախտման գործով վարույթի (վարչական ընթացակարգ իրականացնելու) ընթացքում և որոնց վերաբերյալ դրանք վերադարձնելու մասին որոշում է ընդունվել, եթե նախկինում այդ ապրանքների բացթողում չի իրականացվել. 9. «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման (ներմուծման մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման)՝ մինչև «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողումը, եթե ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման այլ ժամկետ սույն Օրենսգրքին համապատասխան սահմանված չէ: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 136 10. «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ՝ այդ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման հետ կապված սահմանափակումներով զուգակցված ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունների կիրառմամբ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման սույն հոդվածի 11-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում. 11. Հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում սույն հոդվածի 10-րդ կետում նշված ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամկետ է համարվում՝ 1) ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ներկայացված՝ ապրանքների հայտարարագրում ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնություններից հրաժարվելու վերաբերյալ փոփոխությունների կատարման օրը՝ այդ արտոնություններից հայտարարատուի հրաժարվելու դեպքում. 2) ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունների տրամադրման նպատակների ու պայմանների և (կամ) այդ արտոնությունների կիրառման հետ կապված՝ այդ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումների խախտմամբ գործողություններ կատարելու դեպքում, այդ թվում՝ եթե այդ գործողությունների կատարումը հանգեցրել է այդ ապրանքների կորստին՝ նշված գործողությունները կատարելու առաջին օրը, իսկ եթե այդ օրը սահմանված չէ՝ ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրը. 3) ապրանքների կորստի դեպքում՝ բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով դրանց ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով անվերադարձ կորստի՝ այդ ապրանքների կորստի օրը, իսկ եթե այդ օրը սահմանված չէ՝ ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրը. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 136 4) այն դեպքում, երբ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունների տրամադրման նպատակների ու պայմանների պահպանումը և (կամ) այդ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումների պահպանումը այդ արտոնությունների կիրառման հետ կապված համարվում են չհաստատված սույն Օրենսգրքի 316-րդ հոդվածին համապատասխան՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման օրը. 12. «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ՝ ներմուծման մաքսատուրքերը՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնով սահմանված ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերից ավելի ցածր դրույքաչափերով՝ Միության շրջանակներում միջազգային պայմանագրերին կամ Միությանն անդամակցելու մասին միջազգային պայմանագրերին համապատասխան վճարելով՝ ներմուծման մաքսատուրքերը վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման՝ սույն հոդվածի 13-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում. 13. Հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում սույն հոդվածի 12-րդ կետում նշված ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերը վճարելու ժամկետ է համարվում՝ 1) ներմուծման մաքսատուրքերի կամավոր վճարման դեպքում՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման համար ներկայացված ապրանքների հայտարարագրում ներմուծման մաքսատուրքերի հաշվարկման մասով փոփոխությունների կատարման օրը կամ Միության շրջանակներում միջազգային պայմանագրերին կամ Միությանն անդամակցելու մասին միջազգային պայմանագրերին համապատասխան՝ Հանձնաժողովի կողմից սահմանված մեկ այլ օր, 2) սույն Օրենսգրքի 126-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված ապրանքների օգտագործման սահմանափակումների խախտմամբ և (կամ) Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով կամ Միությանն անդամակցելու մասին միջազգային պայմանագրերով սահմանված այլ պայմանների խախտմամբ գործողությունների կատարման դեպքում՝ նշված գործողությունների կատարման առաջին օրը, իսկ եթե այդ օրը սահմանված չէ՝ ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրը: |