Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 309 «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) Միության ապրանքների նկատմամբ արտահանման մաքսատուրքերը վճարելու պարտավորության ծագումն ու դադարումը, դրանց վճարման ժամկետը և հաշվարկումը. 1. Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս փոխադրվող (տրանսպորտով փոխադրվող)՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող Միության ապրանքների նկատմամբ արտահանման մաքսատուրքերը վճարելու հայտարարատուի պարտավորությունը ծագում է տարանցման հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցելու պահից. 2. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) Միության ապրանքների նկատմամբ արտահանման մաքսատուրքերը վճարելու հայտարարատուի պարտավորությունը դադարում է հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում` 1) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելը՝ սույն Օրենսգրքի 151-րդ հոդվածին համապատասխան. 2) Միության ապրանքները, որոնց նկատմամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունը դադարեցվել է, սույն Օրենսգրքի 129-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան մաքսային ընթացակարգերով ձևակերպելը. 3) արտահանման մաքսատուրքերը վճարելու պարտավորության կատարումը և (կամ) դրանց բռնագանձումը՝ սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա չափերով. 4) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան Միության ապրանքների բացթողման մերժումը՝ տարանցման հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ արտահանման մաքսատուրքեր վճարելու պարտավորության առնչությամբ. 5) սույն Օրենսգրքի 113-րդ հոդվածին համապատասխան տարանցման հայտարարագիրը հետ կանչելը և (կամ) սույն Օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան Միության ապրանքների բացթողումը չեղյալ ճանաչելը՝ տարանցման հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած արտահանման մաքսատուրքերը վճարելու պարտավորության առնչությամբ. 6) Միության ապրանքները բռնագրավելը կամ անդամ պետության սեփականություն (եկամուտ) դարձնելը՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան. 7) մաքսային մարմնի կողմից սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան Միության ապրանքներն արգելանքի վերցնելը (արգելապահելը). |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 309 8) Միության այն ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելը կամ որևէ մաքսային ընթացակարգով ձևակերպելը, որոնք առգրավվել կամ արգելանքի տակ են դրվել հանցագործության մասին հաղորդումն ստուգելու, քրեական գործով վարույթի կամ վարչական իրավախախտման գործով վարույթի (վարչական ընթացակարգ իրականացնելու) ընթացքում և որոնց վերաբերյալ դրանք վերադարձնելու մասին որոշում է ընդունվել, եթե նախկինում Միության այդ ապրանքների բացթողում չի իրականացվել. 3. Արտահանման մաքսատուրքերը վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման այն դեպքում, երբ Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս փոխադրվող (տրանսպորտով փոխադրվող)՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված և Միության մաքսային տարածքից արտահանված Միության ապրանքները չեն ներմուծվել Միության մաքսային տարածք: Նշված հանգամանքի ի հայտ գալու դեպքում արտահանման մաքսատուրքերը վճարելու ժամկետ է համարվում Միության ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրը. 4. Սույն հոդվածի 3-րդ կետում նշված հանգամանքի ի հայտ գալու դեպքում արտահանման մաքսատուրքերը ենթակա են վճարման նույն կերպ, եթե «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված Միության ապրանքները ձևակերպված լինեին «արտահանում» մաքսային ընթացակարգով՝ առանց արտահանման մաքսատուրքերի վճարման արտոնությունների կիրառման: Արտահանման մաքսատուրքերի հաշվարկման համար կիրառվում են արտահանման մաքսատուրքերի այն դրույքաչափերը, որոնք գործում են տարանցման հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցելու օրվա դրությամբ: Այն դեպքում, երբ մաքսային մարմինը չունի Միության ապրանքների (դրանց բնույթի, անվանման, քանակի, ծագման և (կամ) մաքսային արժեքի) մասին ճշգրիտ տեղեկություններ, վճարման ենթակա արտահանման մաքսատուրքերի հաշվարկման համար բազան որոշվում է մաքսային մարմնի մոտ առկա տեղեկությունների հիման վրա, իսկ Միության ապրանքների դասակարգումն իրականացվում է՝ հաշվի առնելով սույն Օրենսգրքի 20-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթները: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 309 Այն դեպքում, երբ ապրանքների ծածկագրերն Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան սահմանված են 10 նիշից պակաս քանակով խմբավորման մակարդակով, արտահանման մաքսատուրքերի հաշվարկման համար կիրառվում է այդ խմբավորման մեջ մտնող ապրանքներին համապատասխանող արտահանման մաքսատուրքերի դրույքաչափերից ամենամեծը: Միության ապրանքների մասին ճշգրիտ տեղեկությունները հետագայում պարզվելու դեպքում արտահանման մաքսատուրքերը հաշվարկվում են՝ ելնելով այդ ճշգրիտ տեղեկություններից, և իրականացվում է արտահանման մաքսատուրքերի՝ ավել վճարված և (կամ) ավել բռնագանձված գումարների վերադարձ (հաշվանցում) կամ չվճարված գումարների բռնագանձում՝ սույն Օրենսգրքի 10-րդ և 11-րդ գլուխներին համապատասխան. 5. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ Միության մաքսային տարածքից արտահանված ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծելու, սույն Օրենսգրքի 129-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան մաքսային ընթացակարգերով այդ ապրանքները ձևակերպելու դեպքում, արտահանման մաքսատուրքերը վճարելու պարտավորության կատարումից և (կամ) դրանց (ամբողջական կամ մասնակի) բռնագանձումից հետո, սույն հոդվածին համապատասխան վճարված և (կամ) բռնագանձված արտահանման մաքսատուրքերի գումարները ենթակա են վերադարձման (հաշվանցման)՝ սույն Օրենսգրքի 10-րդ գլխին համապատասխան. 6. Այն դեպքում, երբ արտահանման մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը սույն Օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան տրամադրել է անձը, որը «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հայտարարատուն չէ, այդ այլ անձը հայտարարատուի հետ միասին՝ կրում է արտահանման մաքսատուրքերը վճարելու համար համապարտ պարտավորություն: |