Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 34 Փոխկապակցման թույլատրելի մեխանիզմները. 1. Յուրաքանչյուր գերիշխող օպերատոր պարտավոր է Կարգավորողին ներկայացնել փոխկապակցման օրինակելի առաջարկ, որտեղ նշված կլինեն փոխկապակցման ծառայությունները և այն պայմանները, որոնց հիման վրա այլ օպերատորները կարող են փոխկապակցվել տվյալ գերիշխող օպերատորի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցին. 2. Երկու կողմերի համաձայնության դեպքում առնվազն մեկ գերիշխող օպերատորի մասնակցությամբ փոխկապակցման պայմանները և գները կարող են շարադրվել պայմանագրում, որն իրավաբանական ուժով կգերակայի փոխկապակցման համապատասխան օրինակելի առաջարկի նկատմամբ: Յուրաքանչյուր գերիշխող օպերատոր պարտավոր է փոխկապակցման բոլոր պայմանագրերի մեկական օրինակները տրամադրել Կարգավորողին, որը կարող է սահմանված կարգով մերժել, կասեցնել կամ փոփոխել դրանք. 3. Գերիշխող օպերատորի հետ փոխկապակցման պայմանները որոշվում են՝ 1) Կարգավորողի կողմից` սույն օրենքի 35-րդ և 36-րդ հոդվածներով կամ դրանց որևէ մասի հիման վրա հաստատված փոխկապակցման օրինակելի առաջարկի համաձայն, որը տարածվում է տվյալ ծառայությունների մատուցման նկատմամբ: Եթե կիրառելի է փոխկապակցման օրինակելի ձևի ավելի քան մեկ առաջարկ, ապա Կարգավորողը որոշում է, թե որը պետք է կիրառել. 2) փոխկապակցման համար դիմողի և փոխկապակցում տրամադրողի միջև կնքված պայմանագրով, որը հաստատվել է Կարգավորողի կողմից սույն հոդվածի երկրորդ մասի համաձայն, եթե չի կիրառվում սույն մասի 1-ին կետը. 3) Կարգավորողի կողմից, որը հանդես է գալիս որպես վեճի կարգավորիչ 38-րդ հոդվածում նշված արբիտրաժային կանոնների հիման վրա՝ այն դեպքերում, երբ սույն մասի 1-ին կամ 2-րդ կետերը չեն կիրառվում. 4. Ոչ գերիշխող օպերատորները կարող են փոխկապակցման համար առաջարկվող դրույքաչափերը և պայմաններն ամրագրել պայմանագրի կամ փոխկապակցման օրինակելի առաջարկում. 5. Ոչ գերիշխող օպերատորի հետ փոխկապակցման պայմանները որոշվում են` 1) փոխկապակցման համար դիմողի և փոխկապակցում տրամադրողի միջև պայմանագրով. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 34 2) եթե չի կիրառվում սույն մասի 1-ին կետը, Կարգավորողի կողմից սույն օրենքի 35-րդ և 36-րդ հոդվածներով կամ դրանց որևէ մասի հիման վրա հաստատված փոխկապակցման օրինակելի առաջարկի համաձայն, որը տարածվում է տվյալ ծառայությունների մատուցման նկատմամբ: Եթե կիրառելի է փոխկապակցման օրինակելի ձևի ավելի քան մեկ առաջարկ, ապա Կարգավորողը որոշում է, թե որը պետք է կիրառել. 3) Կարգավորողի կողմից, որը հանդես է գալիս որպես վեճի կարգավորիչ 38-րդ հոդվածում նշված արբիտրաժային կանոնների հիման վրա՝ այն դեպքերում, երբ սույն մասի 1-ին կամ 2-րդ կետերը չեն կիրառվում: |