FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  6

Խաղային գործունեության կազմակերպչի՝ նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերերին, փայատերերին կամ մասնակիցներին, իրական շահառուներին և պատասխանատու անձանց ներկայացվող սահմանափակումները.
1. Խաղային գործունեության կազմակերպչի՝ նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետեր, փայատեր կամ մասնակից կամ նրա իրական շահառու չի կարող լինել այն ֆիզիկական անձը, որը՝
    1) դիտավորությամբ կատարված հանցագործության համար ունի դատվածություն և դատվածությունն օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
    2) օրինական ուժի մեջ մտած դատավճռով զրկվել է ֆինանսական, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից.
    3) սնանկ է ճանաչվել և ունի չմարված (չներված) պարտավորություններ.
    4) չի ներկայացնում իր կողմից ներդրվող դրամական միջոցների ծագման աղբյուրների վերաբերյալ բավարար և ամբողջական հիմնավորումներ (փաստաթղթեր, տեղեկություններ և այլն).
    5) հանդիսացել է խաղային գործունեության այն կազմակերպչի՝ նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետեր, փայատեր կամ մասնակից կամ նրա իրական շահառու, որի խաղային գործունեության կազմակերպման լիցենզիայի գործողությունը վերջին երեք տարվա ընթացքում դադարեցվել է որպես պատասխանատվության միջոց.
2. Խաղային գործունեության կազմակերպչի՝ նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետեր, փայատեր կամ մասնակից չի կարող լինել այն իրավաբանական անձը՝
    1) որի կանոնադրական կապիտալում 10 և ավելի տոկոս մասնակցություն ունեցող բաժնետերը, փայատերը կամ մասնակիցը կամ գործադիր մարմնի ղեկավարը չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին.
    2) որը գտնվում է սնանկության վարույթում.
    3) որի խաղային գործունեության կազմակերպման լիցենզիայի գործողությունը վերջին երեք տարվա ընթացքում դադարեցվել է որպես պատասխանատվության միջոց.
    4) որը չի ներկայացնում իր կողմից ներդրվող դրամական միջոցների ծագման աղբյուրների վերաբերյալ բավարար և ամբողջական հիմնավորումներ (փաստաթղթեր, տեղեկություններ և այլն).
3. Կազմակերպչի պատասխանատու անձ չի կարող լինել այն անձը, որը հանդիսանում է սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նշված անձ։ 4․ Սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված սահմանափակումները սույն հոդվածով նախատեսված անձանց փոխկապակցված անձանց մասով առկա լինելու կամ ի հայտ գալու դեպքում կազմակերպիչը այդ տեղեկատվության մասին անմիջապես հայտնում է Վերահսկող մարմնին։