FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  55

Կրիպտոակտիվներով գործարքների կատարման հանձնարարականների ընդունման և հաղորդման նկատմամբ պահանջները.
1. Կրիպտոակտիվներով գործարքների կատարման հանձնարարականների ընդունման և հաղորդման ծառայություն մատուցող անձը պարտավոր է սահմանել այնպիսի ներքին գործընթացներ և ընթացակարգեր, որոնք ապահովում են հաճախորդների հանձնարարականների արագ և ճշգրիտ հաղորդումը կրիպտոակտիվների առևտրային հարթակին կամ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող այլ անձանց.
2. Կրիպտոակտիվներով գործարքների կատարման հանձնարարականների ընդունման և հաղորդման ծառայություն մատուցող անձանց արգելվում է որևէ կրիպտոակտիվների առևտրային հարթակի օպերատորից կամ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձից ստանալ դրամական կամ ոչ դրամական օգուտ կամ վարձատրություն հաճախորդների հանձնարարականները հաղորդելու դիմաց.
3. Կրիպտոակտիվներով գործարքների կատարման հանձնարարականների ընդունման և հաղորդման ծառայություն մատուցող անձանց և դրանց աշխատակիցներին արգելվում է օգտագործել հաճախորդների հանձնարարականների հետ կապված տեղեկությունը հաճախորդների հանձնարարականների հետ չկապված այլ նպատակներով: