FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  15.13

Ապրանքի ցուցադրման պայմաններն առևտրային ցանցում.
1. Առևտրային ցանցը սահմանում է ապրանքի ցուցադրման պայմանները, այդ թվում՝ ապրանքի գովազդման, ակցիաների իրականացման, արտոնությունների սահմանման կամ ապրանքի առաջխաղացմանն ուղղված այլ միջոցառումների իրականացման պայմանները, այդ թվում՝ ցուցադրման տարբերակները և դրանց համար սահմանված վճարները.
2. Ապրանքի ցուցադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են գրավոր պայմանագրով, որը կարող է լինել նաև մատակարարման պայմանագրի մաս.
3. Ապրանքի ցուցադրման հետ կապված հարաբերությունները կարգավորող պայմանագիրն առնվազն պարունակում է՝
    1) ապրանքի ցուցադրման նկարագիրը, առանձնահատկությունները և ապրանքի առաջխաղացմանն ուղղված միջոցառումների իրականացման պայմանները.
    2) պայմանագրի գինը, որը, ի թիվս այլնի, ներառում է առևտրային ցանցի կողմից կատարվող՝ ցուցադրման պայմաններին առնչվող բոլոր վճարները կամ գնի սահմանման կարգը.
    3) վճարման կարգը, ժամկետները կամ դրանց որոշման կարգը: