FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

article  52

Լիազոր մարմնի կողմից որոշման ընդունումը.
1. Լիազոր մարմինը, անհատական ապաստանի դիմումի հետ կապված, հավաքում է ապաստան հայցողի կամ ցանկացած այլ շահագրգիռ կողմի տրամադրած բոլոր տեղեկությունները և դրանք սահմանված ձևով զետեղում է տվյալ ապաստան հայցողի անհատական գործի մեջ.
2. Լիազոր մարմինը սկսված վարչական վարույթի շրջանակներում մինչև ապաստանի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնելը ապաստան հայցողի հետ անցկացնում է հարցազրույց, ստուգում է ներկայացված տվյալները և լրացնում է գործի համար անհրաժեշտ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը.
3. Լիազոր մարմինը որոշումը կայացնում է՝ հիմնվելով անհատական գործում եղած տեղեկությունների, ծագման երկրի մասին առկա տեղեկությունների, որոնք պետք է լինեն ստույգ, արդի և տարբեր վստահելի աղբյուրներից ձեռք բերված, ինչպես նաև սույն օրենքի 6-րդ, 7-րդ և 9-րդ հոդվածներով սահմանված «փախստական» հասկացության և չվերադարձելիության սկզբունքի հիման վրա` անհրաժեշտության դեպքում կիրառելով սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված բացառման հիմքերը.
4. Լիազոր մարմնի համար ապացույցների անբավարար լինելը չի կարող հիմք լինել որոշում չկայացնելու կամ մերժման որոշում կայացնելու համար: Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ ապաստան հայցողի.
5. Լիազոր մարմնի կողմից ապաստան հայցողին փախստական ճանաչելու մասին որոշումը ներառում է նաև ապաստան հայցողին Հայաստանի Հանրապետությունում ապաստան շնորհելու կամ մերժելու մասին որոշումը: Լիազոր մարմինը կարող է մերժել ապաստանի տրամադրումը միայն սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում և պարտավոր է ապաստան հայցողին գրավոր իրազեկել ապաստան չտրամադրելու պատճառների մասին.
6. Կոնվենցիան ստորագրած որևէ պետության կողմից արդեն փախստական ճանաչված ապաստան հայցողի վերաբերյալ լիազոր մարմինը կայացնում է միայն փախստականին ապաստան տրամադրելու կամ չտրամադրելու մասին որոշում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

article  52

7. Ապաստան հայցողին փախստական չճանաչելու մասին լիազոր մարմնի գրավոր որոշումը ներառում է նաև ապաստանի դիմումը մերժելու պատճառների նկարագրությունը, ինչպես նաև սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված չվերադարձելիության սկզբունքի կիրառելիության հնարավորությունը, մասնավորապես անձին իր ծագման կամ որևէ այլ երկիր վտարելու թույլատրելիությունը.
7.1. Ապաստան հայցողի ընտանիքի անդամների միասնական ապաստանի դիմումի վերաբերյալ ընդունվում է մեկ միասնական որոշում, բացառությամբ այն դեպքերի, երբ մեկ միասնական որոշման կայացումը կարող է հանգեցնել ապաստան հայցողի ընտանիքի անդամներից որևէ մեկի առանձնահատուկ պայմանների բացահայտմանը, որը կարող է վտանգել նրա շահերը: Այդ դեպքում ընտանիքի այդ անդամի վերաբերյալ ընդունվում է առանձին որոշում.
8. Լիազոր մարմնի կայացրած որոշումը դրա կայացման օրվանից սկսած երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է ապաստան հայցողին՝ հայերեն և ապաստան հայցողին հասկանալի լեզվով, իսկ սույն օրենքի 47-րդ հոդվածի 2.1-ին մասով նախատեսված դեպքերում ներկայացված ապաստանի հայցերով կայացված որոշումը՝ անհապաղ, բայց ոչ ուշ, քան ընդունմանը հաջորդող աշխատանքային օրը: Որոշմանը կից տրվում է նաև գրավոր ծանուցում, որը պարունակում է ապաստան հայցողի հետագա գործողությունների նկարագրությունը. դրական որոշման դեպքում ներառում է տեղեկություններ Հայաստանի Հանրապետությունում նրա հետագա կացության հարցերը կարգավորող օրենսդրության մասին, իսկ բացասականի դեպքում` անհրաժեշտ տեղեկություններ որոշումը բողոքարկելու մասին: