Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 45 ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ. 1. Ծառայողները ոստիկանությունում ծառայությունից ազատվում են` 1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման, ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողի կողմից այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում. 1.1) երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ. 2) անձնական նախաձեռնությամբ` գրավոր զեկուցագրի հիման վրա. 2.1) հաստիքների կրճատման, կառուցվածքային փոփոխության դեպքում, եթե ոստիկանության ծառայողը գրավոր հրաժարվում է այլ պաշտոնի նշանակվելուց. 3) սույն օրենքի 47-րդ հոդվածով նախատեսված սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ. 4) հիվանդության պատճառով` ծառայությանը ոչ պիտանի լինելու մասին ոստիկանության բժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա (խաղաղ ժամանակ` ծառայությանը ոչ պիտանի, իսկ պատերազմի ժամանակ` երկրորդ աստիճանի սահմանափակ պիտանի ճանաչվելու դեպքում). 5) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում. 6) կարգապահական խախտումների համար, եթե մեկ տարվա ընթացքում նրա նկատմամբ կիրառվել է կարգապահական երեք տույժ, որոնցից գոնե մեկը սույն oրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-7-րդ կետերով սահմանված տույժերից է, կամ սույն օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում. 7) սույն օրենքի 39-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերի պահանջները խախտելու դեպքում. 8) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը ներկայացնելուց խուսափելու դեպքում. 9) նրանց նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում. 9.1) դիտավորյալ հանցանքի հատկանիշներ պարունակող արարքի առնչությամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքով. 10) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում վեց ամսից ավելի ծառայության չներկայանալու դեպքում` չհաշված հղիության, ծննդաբերության և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդը. 11) սահմանված կարգով կադրերի ռեզերվից հանվելու դեպքում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 45 Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, Փրկարար ծառայության, Ազգային անվտանգության ծառայության, Քրեակատարողական ծառայության և Հայաստանի Հանրապետության դատախազության մարմիններում հետագա ծառայությունը շարունակելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից տեղափոխված ծառայողին թույլատրվում է ուսումնառությունը շարունակել ոստիկանական կրթական ծրագրով Լիազոր մարմնի ուսումնական հաստատության հեռակա ուսուցման ֆակուլտետում: 11-1) ոստիկանությունում ծառայության անցնելու` օրենսդրությամբ սահմանված կարգի խախտում հայտնաբերվելու դեպքում. 11.2) Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունից ազատվելու դեպքում, բացառությամբ կադրերի գործող ռեզերվում գտնվող կամ հեռակա ուսուցման ձևով սովորող ծառայողների. 11.3) սույն օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված փորձաշրջանի արդյունքներով. 12) մահվան դեպքում. 13) սույն օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ, 9-րդ կամ 10-րդ մասերով նախատեսված ժամկետներում սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ատեստավորմանը չմասնակցելու կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի 14-րդ մասով նախատեսված ժամկետում ատեստավորմանը կրկին չմասնակցելու կամ ատեստավորման արդյունքներով սույն օրենքի 15-րդ հոդվածի 13-րդ մասի 3-րդ կամ 4-րդ կետով նախատեսված եզրակացություն կայացվելու դեպքում: Ոստիկանությունում ծառայությունից ազատելը Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունից ազատելու հիմք է: 2. Ոստիկանության ծառայողին ոստիկանությունում ծառայությունից ազատում է նրան համապատասխան պաշտոնին նշանակելու (ծառայության ընդունելու) իրավունք ունեցող ղեկավարը (պաշտոնատար անձը). 3. Ոստիկանության ծառայողին սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ և 9.1-ին կետերով նախատեսված հիմքով ոստիկանությունում ծառայությունից ազատելու դեպքում ոստիկանությունում ծառայության ստաժի մեջ չեն հաշվարկվում պաշտոնավարումը կասեցված լինելու, ազատությունից փաստացի զրկված (ձերբակալված կամ կալանավորված) լինելու ժամանակահատվածները, եթե նշված հարկադրանքի միջոցները կիրառելու մասին որոշումներն օրենքով սահմանված կարգով չեն ճանաչվել ոչ իրավաչափ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 45 4. Սույն հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի պահանջները չեն տարածվում Լիազոր մարմնի ուսումնական հաստատություններում սովորող, այդ թվում` Լիազոր մարմնի կողմից այլ ուսումնական հաստատություններ գործուղված ոստիկանության ծառայողների վրա: |