Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 143 Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների ընտրությունը. 1. Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրությունն անցկացվում է Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնը թափուր մնալու դեպքում. 2. Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին ընտրում է՝ դատավորի յուրաքանչյուր տեղի համար Բարձրագույն դատական խորհրդի ներկայացրած երեք թեկնածուների թվից. 3. Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին ներկայացնում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով Ազգային ժողովի նախագահին ուղղված գրավոր դիմումով Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնավարման ժամկետը լրանալու օրվանից՝ տասնօրյա, իսկ այլ հիմքով պաշտոնը թափուր մնալու դեպքում՝ մեկամսյա ժամկետում: Դիմումին կցվում են Սահմանադրությամբ և օրենքով սահմանված պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը, ինչպես նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած՝ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը: Սահմանադրության կամ օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում Ազգային ժողովի նախագահը դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը երկու աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է Բարձրագույն դատական խորհրդին՝ նշելով պատճառների մասին, որն էլ պարտավոր է հնգօրյա ժամկետում ներկայացնել նոր թեկնածու: 5. Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը քննարկվում է Կանոնակարգի 135-րդ հոդվածով սահմանված կարգով: Թեկնածուներին ներկայացնում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը: Հանրապետության նախագահին առաջարկվող՝ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով. 6. Եթե թեկնածուներից ոչ մեկը չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Հարցը քննարկվում է Կանոնակարգի 139-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով. 7. Եթե Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրում է նոր թեկնածուներ: |
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 143 8. Ազգային ժողովի նախագահը Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու առաջարկելու մասին Ազգային ժողովի որոշումը երկու աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Հանրապետության նախագահին, որն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում. 1) նշանակում է Վճռաբեկ դատարանի դատավորին, կամ՝ 2) Ազգային ժողովի որոշումն իր առարկություններով վերադարձնում է Ազգային ժողով. 9. Ազգային ժողովի վերադարձված որոշումը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, հետևյալ կարգով՝ 1) մինչև 20 րոպե տևողությամբ ելույթով հանդես է գալիս Հանրապետության նախագահը կամ նրա ներկայացուցիչը, որից հետո նրան կարող են հարցեր տրվել. 2) մտքերի փոխանակության ընթացքում՝ մինչև տասական րոպե տևողությամբ ելույթով կարող են հանդես գալ միայն խմբակցությունների ներկայացուցիչները. 3) մինչև 10 րոպե եզրափակիչ ելույթով կարող է հանդես գալ Հանրապետության նախագահը կամ նրա ներկայացուցիչը. 4) եզրափակիչ ելույթներից հետո քվեարկության է դրվում Հանրապետության նախագահի առարկությունն ընդունելու մասին հարցը. 10. Եթե Ազգային ժողովը չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահն ստորագրում է Վճռաբեկ դատարանի դատավորին նշանակելու մասին հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան: Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն մասով սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի առաջարկած թեկնածուին Վճռաբեկ դատարանի դատավոր նշանակելու մասին Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով. 11. Եթե Ազգային ժողովն ընդունում է Հանրապետության նախագահի առարկությունը, ապա քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրում է նոր թեկնածուներ: |