Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 162 Պարզ թղթային արձանագրության բովանդակությունը. 1. Դատական նիստի պարզ թղթային արձանագրությունում նշվում են` 1) դատական նիստի տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը, 2) դատական նիստն սկսելու և ավարտելու ժամը, 3) գործը քննող դատարանի անվանումը, դատարանի կազմը և դատական նիստի քարտուղարի անունը, 4) գործի անվանումը, 5) տեղեկություններ գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների ներկայանալու մասին, 6) տեղեկություններ դատավարության մասնակիցների՝ դատական նիստին տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ մասնակցելու մասին, 7) տեղեկություններ գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցներին իրենց դատավարական իրավունքները և պարտականությունները պարզաբանելու մասին, 8) դատարանի արձանագրային որոշումները և կարգադրությունները, 9) գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների հայտարարությունները, միջնորդությունները, բացատրությունները, 10) վկաների, փորձագետների ցուցմունքները, 11) տեղեկություններ ապացույցների հրապարակման, զննման և հետազոտման մասին, 12) տեղեկություններ դատական նիստերի դահլիճում կարգի խախտման և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի փաստերի և խախտողի անձի, ինչպես նաև դատարանի կողմից նրա նկատմամբ կիրառված սանկցիաների մասին, 13) առանձին դատական ակտի տեսքով ձևակերպվող որոշումների եզրափակիչ մասը. 2. Սույն հոդվածի 1-ին մասի 8-13-րդ կետերով նախատեսված տեղեկությունները դատական նիստերի քարտուղարն արձանագրում է բառացիորեն: |