Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 1 Օրենքի գործողության ոլորտը. 1. Սույն օրենքը կարգավորում է պետական գրանցման և պետական հաշվառման բնագավառում առաջացող հարաբերությունները, սահմանում է պետական գրանցման և պետական հաշվառման վարչական վարույթների առանձնահատկությունները, պետական գրանցումը և պետական հաշվառումն իրականացնող մարմնի իրավասությունը, պետական միասնական գրանցամատյանում պահպանվող տեղեկատվության ծավալը և տեղեկատվության տրամադրման պայմաններն ու կարգը. 2. Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, կորպորատիվ ներդրումային ֆոնդերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների, կարգավորվող շուկայի օպերատորների, արժեթղթավորման հիմնադրամների, կենտրոնական դեպոզիտարիայի, ինչպես նաև ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների և ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների բյուրոյի, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների և այդ կազմակերպությունների մասնաճյուղերի ու ներկայացուցչությունների, հիմնարկների, ինչպես նաև այդպիսի օտարերկրյա կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների պետական գրանցման առանձնահատկությունները սահմանվում են այլ օրենքներով. 3. Պայմանագրային ներդրումային ֆոնդերը, որոնց կանոնները «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գրանցվել են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից, Հայաստանի Հանրապետությունում ենթակա են պետական հաշվառման, որի կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 4. Սույն օրենքը չի տարածվում իրավաբանական անձ համարվող համայնքների և միջհամայնքային միավորումների պետական գրանցման վրա. 5. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասնակիցների բաժնեմասերի նկատմամբ գրավի իրավունքի գրանցումը իրականացվում է «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: |