FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  162

Ինքնասպանության հասցնելը.
1. Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անձին անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը՝ պատժվում է ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
    1) հղի կնոջ նկատմամբ,
    2) անչափահասի նկատմամբ,
    3) մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից,
    4) հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ,
    5) հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ կամ 6) ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի կամ զինծառայողի նկատմամբ` պատժվում է ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով.
3. Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անձին ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը՝ պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով.
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
    1) հղի կնոջ նկատմամբ,
    2) անչափահասի նկատմամբ,
    3) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
    4) մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից,
    5) հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ,
    6) շահադիտական դրդումներով,
    7) հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ կամ 8) ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի կամ զինծառայողի նկատմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով: