Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 41 Տեխնիկական պահանջներում փոփոխություններ կատարելը. 1. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխանող և օրինական շահ ունեցող խումբը կարող է խնդրարկել աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան տեխնիկական հատկորոշումների փոփոխություններ` հատկապես հաշվի առնելով գիտական և տեխնիկական գիտելիքների զարգացումը։ Փոփոխությունները կարող են խնդրարկվել նաև տարածքային սահմանների վերանայման համար։ Համապատասխան դիմումում նկարագրվում են խնդրարկվող փոփոխությունները և դրանց հիմնավորումները. 2. Եթե սույն հոդվածի 1-ին մասի համաձայն խնդրարկվող փոփոխությունները ենթադրում են սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նկարագրված միասնական փաստաթղթի մեկ կամ ավելի փոփոխություն, ապա փոփոխությունների համար ներկայացված դիմումը ենթարկվում է սույն օրենքի 22-րդ, 25-րդ և 26-րդ հոդվածներով նախատեսված ընթացակարգերին. 3. Եթե սույն հոդվածի 1-ին մասի համաձայն խնդրարկվող փոփոխությունները չեն ենթադրում միասնական փաստաթղթի փոփոխություն, ապա կիրառվում են հետևյալ կանոնները՝ 1) եթե աշխարհագրական գոտին գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, ապա դիմումատուն պետք է ներկայացնի իրավասու մարմնի որոշումը՝ փոփոխությունները հաստատելու մասին. 2) եթե աշխարհագրական գոտին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, ապա հայտատուն պետք է ապացույցներ ներկայացնի ծագման երկրում փոփոխությունների ընդունման մասին. 4. Պետական լիազոր մարմինը փոփոխությունները մուտքագրում է պահպանվող աշխարհագրական նշումների պետական գրանցամատյան կամ պահպանվող ծագման տեղանունների պետական գրանցամատյան և փոփոխություններն ու դրանց հիմնավորումները հրապարակում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում. 5. Երաշխավորված ավանդական արտադրանքի տեխնիկական հատկորոշումներում փոփոխություններ կատարելու դիմումը կարող է ներկայացնել սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխանող խումբը։ Փոփոխություններ կատարելու դիմումը պետք է ցույց տա օրինական տնտեսական շահի առկայությունը, պարունակի խնդրարկվող փոփոխությունների նկարագրությունը և հիմնավորումը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 41 6. Սույն հոդվածի 5-րդ մասի համաձայն ներկայացված փոփոխություններ կատարելու դիմումը ենթարկվում է սույն օրենքի 22-րդ, 25-րդ և 26-րդ հոդվածներով նախատեսված ընթացակարգերին. 7. Եթե սույն հոդվածի 5-րդ մասի համաձայն ներկայացված փոփոխությունները էական չեն, ապա պետական լիազոր մարմինը դրանց ընդունման կամ մերժման մասին որոշումը կարող է կայացնել առանց սույն օրենքի 25-րդ և 26-րդ հոդվածներով նախատեսված ընթացակարգերի կիրառման։ Ընդունված փոփոխությունները հրապարակվում են «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում. 8. Սույն հոդվածի 5-րդ մասի համաձայն ներկայացված փոփոխությունները քննարկելիս, բացի սույն օրենքով նախատեսված առարկություններից, հաշվի են առնվում նաև առարկություններ, որոնք պայմանավորված են երաշխավորված ավանդական արտադրանքի արտադրության տնտեսական շահի առկայությամբ. 9. Եթե պետական մարմինների կողմից սանիտարական կամ ֆիտոսանիտարական պարտադիր միջոցների ընդունման արդյունքում խնդրարկվում է տեխնիկական հատկորոշումների ժամանակավոր փոփոխություն, ապա՝ 1) աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան փոփոխություններ կատարելու մասին դիմումը քննարկվում է սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ընթացակարգով. 2) երաշխավորված ավանդական արտադրանքի փոփոխություններ կատարելու մասին դիմումը քննարկվում է սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված ընթացակարգով. 10. Սույն հոդվածի 1-ին կամ համապատասխան դեպքում 5-րդ կամ 9-րդ մասերի համաձայն փոփոխություններ կատարելու մասին դիմումը ներկայացվում է պետական լիազոր մարմին։ Տեխնիկական հատկորոշումներում փոփոխություններ կատարելու մասին դիմումի ներկայացման և քննարկման կարգը սահմանում է կառավարությունը։ |