Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ article 35 Հրապարակայնությունը. 1. Գործի դատաքննությունը դռնբաց է, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի. 2. Գործի դատաքննության ընթացքը նիստին ներկա անձինք կարող են գրառել, ձայնագրել. 3. Դատաքննությունը կարող է տեսագրվել և հեռարձակվել, այդ թվում՝ համացանցի միջոցով, եթե Սահմանադրական դատարանը չի ընդունել դատաքննության տեսագրման և հեռարձակման սահմանափակման մասին աշխատակարգային որոշում. 4. Դատավարության մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով լրատվության միջոցների և հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը Սահմանադրական դատարանի նիստերին կամ դրանց մի մասին կարող է արգելվել Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված աշխատակարգային որոշմամբ. 5. Սահմանադրական դատարանի նախաձեռնությամբ կամ դատավարության որևէ կողմի միջնորդությամբ գործի դատաքննությունը դռնփակ նիստում անցկացնելու հարցը նույնպես քննվում է դռնփակ նիստում, և որոշումը կայացվում է խորհրդակցական սենյակում. 6. Դռնփակ նիստին ներկա լինելու իրավունք ունեն դատավարության կողմերը, նրանց ներկայացուցիչները, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև վկաները, փորձագետները և թարգմանիչները. 7. Սահմանադրական դատարանի ըստ էության որոշման, ինչպես նաև եզրակացության եզրափակիչ մասերը բոլոր դեպքերում հրապարակվում են դռնբաց նիստում: |