FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  103

Ջրաէկոհամակարգերի վրա ազդող շինարարական և այլ օբյեկտների նկատմամբ ներկայացվող պահանջները. Ջրային համակարգերի կամ ջրային ռեսուրսների վրա ազդող օբյեկտների շինարարական և վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի փորձաքննությունը պարզում է դրանց համապատասխանությունը ելակետային տվյալներին, տեխնիկական պայմաններին, նախագծման, հաշվարկների և շինարարության նկատմամբ սահմանված պահանջներին: ՀՏԿ-ների շինարարական և վերակառուցման նախագծային փաստաթղթերը փորձաքննության կարող են ներկայացվել միայն դրանց հիդրավլիկական մոդելային հետազոտությունների արդյունքների առկայության դեպքում կամ այդպիսի հետազոտությունների ավելորդության հիմնավորումով: Ջրային համակարգերի կամ ջրային ռեսուրսների վրա ազդող օբյեկտների շինարարական և վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի փորձաքննությունն իրականացնում են համապատասխան լիցենզիա ունեցող անձինք: Շինարարական և այլ օբյեկտի նախագծման, շինարարության, վերակառուցման, օգտագործման հանձնման և օգտագործման ընթացքում պետք է հաշվի առնվի դրա ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ ինչպես անմիջական տեղադրման գոտում, այնպես էլ ջրհավաք ավազանի վրա ամբողջությամբ: Ջրային ռեսուրսի վիճակի վրա ազդող նոր տեխնոլոգիաների ներդրման դեպքում պետք է հաշվի առնվի դրանց ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ ինչպես տեղադրման վայրում, այնպես էլ ջրհավաք ավազանի վրա ամբողջությամբ: Արգելվում է բնակավայրերում աղբավայրերը շահագործման հանձնելն առանց ֆիլտրող կուտակիչների: Արգելվում է ջրային համակարգի օգտագործման հանձնելը և օգտագործումը, որը ապահովված չէ՝
    1) ջրերի աղբոտումը և աղտոտումը կամ դրանց վնասակար ազդեցությունը կանխող սարքերով.
    2) վերցվող, այդ թվում՝ էկոլոգիական թողքի կետի մուտքի և թափվող ջրերի հաշվառման միջոցներով.
    3) անհրաժեշտ ձկնապաշտպան հարմարանքներով.
    4) ջրային ռեսուրսները և ջրհավաք ավազաններն աղտոտումից պահպանող կառուցվածքներով.
    5) գյուղացիական անասնապահական գործունեության ոլորտի համար նախատեսված սանիտարական գոտիներով: