Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 6 Ազատ տնտեսական գոտուն ներկայացվող պահանջները. 1. Ազատ տնտեսական գոտուն ներկայացվող պահանջների շրջանակը ներառում է՝ 1) բեռնափոխադրումների համար նախատեսված տրանսպորտային միջոցների, այդ թվում` երկաթուղային տրանսպորտային միջոցների ներսբերման հնարավորությամբ, ավտոկայանատեղով և փակուղով ապահովվածություն. 2) Կառավարության հաստատած սահմանագծին ներկայացվող տեխնիկական պահանջներին համապատասխան սահմանով սահմանազատվածություն. 3) մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից մաքսային հսկողություն և մաքսային գործառնություններ իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններով ու տեխնիկական միջոցներով ապահովվածություն. 4) տարածքի անվտանգության, առաջնային բուժօգնության և հակահրդեհային համակարգերով ապահովվածություն. 5) անխափան ջրամատակարարման և ջրահեռացման, էներգամատակարարման, գազամատակարարման, աղբահանության և կապի միջոցների (առնվազն հեռախոսային կապի և ինտերնետի) ապահովվածություն. 6) սանիտարահիգիենիկ նորմերի պահանջների պահպանման համապատասխան միջոցներով ապահովվածություն. 7) կարանտինային սպասարկման տարածքի առկայություն. 8) ապրանքների պահպանության համար նյութատեխնիկական սարքավորումներով, ինչպես նաև բեռնման, բեռնաթափման և տրանսպորտային միջոցների, պահեստային տնտեսության համար անհրաժեշտ սարքավորումներով և այլ միջոցներով ապահովվածություն. 2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջների այն կետերը, որոնք ենթակա են պարտադիր կատարման, սահմանվում են ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին Կառավարության որոշմամբ` հանձնաժողովի եզրակացության հիման վրա` կախված տվյալ ազատ տնտեսական գոտուն Կառավարության վերապահած գործունեության տեսակներից. 3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 6-րդ և 8-րդ կետերի կատարումը պարտադիր է ազատ տնտեսական գոտու այն տարածքում, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը: |