Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 358 Դատական վերանայման բողոքը հետ վերցնելը և դրա հետևանքները. 1. Բողոք բերած անձը կամ այն անձը, որի շահերի պաշտպանության նպատակով բերվել է բողոքը, իրավունք ունի համապատասխան վերադաս դատարան ուղղված միջնորդությամբ հետ վերցնելու այն կամ հրաժարվելու բողոքի մի մասից մինչև դատական նիստում նախագահող դատավորի կամ դատավորներից մեկի զեկուցումը, իսկ սույն օրենսգրքով նախատեսված գրավոր ընթացակարգով դատական վերանայման դեպքում՝ դատարանի կողմից բողոքը վարույթ ընդունելու մասին որոշման մեջ նշված ժամկետում։ Դատախազի կողմից բերված բողոքը կարող է հետ վերցնել նաև վերադաս դատախազը. 2. Միջնորդությունը բավարարելու դեպքում տվյալ բողոքը կամ դրա մի մասը քննության ենթակա չէ: Եթե տվյալ դատական ակտի դեմ այլ բողոք չի բերվել, ապա միջնորդությունը բավարարելու դեպքում դատարանը կայացնում է համապատասխան դատական վարույթը կարճելու մասին որոշում: Որոշումը կայացնելու պահից բողոքարկված դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ. 3. Համապատասխան դատական վարույթը կարճելու մասին որոշման պատճենը եռօրյա ժամկետում ուղարկվում է վարույթի բոլոր մասնակիցներին. 4. Վճռաբեկության դեպքում բողոքը հետ վերցնելու միջնորդությունը կարող է չբավարարվել, եթե բողոքի քննությունը հիմնարար նշանակություն ունի օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառությունն ապահովելու կամ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու համար: |