Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 42 11) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով Ընկերության հիմնադիրների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց գործունեությունը, ֆինանսական վիճակը, բացասական հեղինակությունը կամ ֆինանսական ոլորտում փորձառության բացակայությունը կարող են վտանգել ապահովադիրների, ապահովագրված անձանց կամ շահառուների շահերը կամ իրավունքները կամ խոչընդոտել Ընկերության կողմից բնականոն ապահովագրական գործունեության իրականացմանը կամ Կենտրոնական բանկի կողմից պատշաճ վերահսկողության իրականացմանը. 12) չի վճարվել Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կանոնադրական կապիտալի նվազագույն չափը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 42 Գրանցման և լիցենզավորման դիմումի մերժման հիմքերը. Կենտրոնական բանկը կարող է մերժել Ընկերության գրանցումը և լիցենզավորման տրամադրումը, եթե՝ 1) ներկայացվել են կեղծ կամ թերի փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ. 2) գործարար ծրագրին համապատասխան` հաշվարկված ապահովագրավճարները (ապահովագրական սակագներ) և պահուստները բավարար չեն Ընկերության կողմից ապահովագրության պայմանագրերից բխող պարտավորությունների կատարման համար. 3) Ընկերության ղեկավարները չեն բավարարում սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները. 4) Ընկերությունը չի բավարարում սույն օրենքով և այլ իրավական ակտերով ապահովագրական գործունեության իրականացման համար սահմանված պահանջները. 5) Ընկերության կանոնադրությունը հակասում է օրենքին. 6) Ընկերության կանոնադրության կամ գործունեության կանոնակարգերի դրույթները ճշգրիտ և բավականաչափ հստակ չեն, ինչի պատճառով կարող են վտանգվել Ընկերության բնականոն գործունեությունը կամ ապահովադիրների շահերը. 7) Ընկերությունը չունի Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանող անհրաժեշտ տարածք կամ տեխնիկական հագեցվածություն. 8) Կենտրոնական բանկը մերժել է կամ մերժում է Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնություն ստանալու դիմումներից թեկուզ մեկը. 9) ներկայացված գործարար ծրագիրը չի համապատասխանում սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին. 10) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով գործարար ծրագիրն անիրատեսական է, կամ գործելով ծրագրին համապատասխան` Ընկերությունը չի կարող բնականոն ապահովագրական գործունեություն իրականացնել. |