Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 525 Ապրանքները տեղ հասցնելը. 1. Մատակարարն ապրանքները տեղ է հասցնում մատակարարման պայմանագրով նախատեսված տրանսպորտով և պայմանագրով սահմանված պայմաններով. 2. Այն դեպքերում, երբ պայմանագրում որոշված չէ, թե տրանսպորտի ինչ տեսակով կամ ինչ պայմաններով են ապրանքները տեղ հասցվելու, տրանսպորտի տեսակն ընտրելու կամ ապրանքները տեղ հասցնելու պայմանները որոշելու իրավունքը պատկանում է մատակարարին, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պարտավորության էությունից կամ գործարար շրջանառության սովորույթներից. 3. Մատակարարման պայմանագրով կարող է նախատեսվել ապրանքները մատակարարի գտնվելու վայրում ստանալու (ապրանքների ընտրության) գնորդի (ստացողի) իրավունքը: Եթե ապրանքների ընտրության ժամկետ պայմանագրով նախատեսված չէ, գնորդը (ստացողը) ապրանքների ընտրությունը պետք է կատարի ապրանքները պատրաստ լինելու մասին մատակարարի ծանուցումն ստանալուց հետո` ողջամիտ ժամկետում: |