Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 102 8. Ֆոնդի ակտիվներն ամբողջությամբ բաշխելուց հետո կառավարիչը (պահառուն) կազմում է դադարեցման հաշվեկշիռ, որը ֆոնդի ժողովի առկայության դեպքում հաստատվում է նրա կողմից և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված այլ փաստաթղթերի հետ ներկայացվում է Կենտրոնական բանկ` ֆոնդի դադարեցման մասին գրանցում կատարելու համար. 9. Սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված փաստաթղթերը ներկայացվելու պահից տասնօրյա ժամկետում Կենտրոնական բանկը կայացնում է դադարեցման հաշվեկշիռը հաստատելու կամ հաստատումը մերժելու մասին որոշում` նշելով մերժման հիմքերը: Կենտրոնական բանկը մերժում է դադարեցման հաշվեկշռի հաստատումը, եթե կառավարիչը (պահառուն) խախտել է օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով ֆոնդի դադարեցմանը ներկայացվող պահանջները. 10. Կենտրոնական բանկի կողմից դադարեցման հաշվեկշիռը չհաստատվելու դեպքում կառավարիչը (պահառուն) 10-օրյա ժամկետում վերացնում է Կենտրոնական բանկի կողմից դադարեցման հաշվեկշռի հաստատումը մերժելու հիմքերը և դադարեցման հաշվեկշիռը դադարեցվող ֆոնդի ժողովի (առկայության դեպքում) կողմից հաստատվելուց հետո այն հաստատելու մասին նոր միջնորդագիր է ներկայացնում Կենտրոնական բանկ: Կենտրոնական բանկն այդ միջնորդագիրը քննում է սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով. 11. Կենտրոնական բանկի կողմից դադարեցման հաշվեկշիռը հաստատվելու մասին որոշումը կայացնելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկը դադարեցվող պայմանագրային ֆոնդի կանոնները գրանցումից հանելու մասին գրառում է կատարում պայմանագրային ֆոնդերի կանոնների գրանցումների մատյանում. 12. Ֆոնդը համարվում է դադարած Կենտրոնական բանկի կողմից ֆոնդի դադարման մասին համապատասխան գրանցում կատարելու պահից, որի մասին Կենտրոնական բանկը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է իրավաբանական անձանց գրանցումն իրականացնող պետական լիազոր մարմնին` վերջինիս կողմից ֆոնդի դադարման մասին համապատասխան գրառում կատարելու համար: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 102 Պայմանագրային ֆոնդի դադարեցումը. 1. Ֆոնդը դադարեցվում է, եթե` 1) լրացել է ֆոնդի կանոններով նախատեսված` ֆոնդի գործելու ժամկետը. 2) ֆոնդի կանոնների գրանցումից հետո` 6 ամսվա ընթացքում (ոչ հրապարակային ֆոնդի դեպքում՝ սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված ժամկետում), ձեռք չի բերվել ֆոնդի զուտ ակտիվների արժեքի` սույն օրենքով նախատեսված նվազագույն մեծությունը. 3) ֆոնդի զուտ ակտիվների արժեքը իջել է սույն օրենքով նախատեսված նվազագույն մեծությունից վեց ամսից ավելի ժամկետով (ոչ հրապարակային ֆոնդի դեպքում՝ սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված ժամկետում). 4) ֆոնդի զուտ ակտիվների արժեքը իջել է սույն օրենքով նախատեսված նվազագույն մեծության 1/2-ից. 5) սույն օրենքով սահմանված կարգով դադարեցվել (դադարել) է ֆոնդի պահառության և (կամ) ֆոնդի կառավարման պայմանագրի գործողությունը, և այդ պահից երեք ամսվա ընթացքում չի նշանակվել նոր պահառու և (կամ) կառավարիչ, կամ ֆոնդը սույն օրենքով սահմանված կարգով չի միացել այլ կառավարչի կողմից կառավարվող ֆոնդի. 6) օրենքով և ֆոնդի կանոններով նախատեսված այլ դեպքերում. 7) ֆոնդը չի բավարարում սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա ընդունված՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված չափանիշները. 1.1. Ոչ հրապարակային ֆոնդերի համար Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված ժամկետներից ավելի երկար ժամկետներ. 2. Ֆոնդի դադարեցման մասին որոշումը կայացնում է կառավարիչը, իսկ նրա բացակայության դեպքում` պահառուն, որը ենթակա է համաձայնեցման ֆոնդի ժողովի հետ (դրա առկայության դեպքում): Սույն հոդվածի 1-ին մասի 2-5-րդ կետերով սահմանված հիմքերի առկայության դեպքում ֆոնդի դադարեցման մասին որոշում չկայացվելու կամ ֆոնդի ժողովի կողմից այդ որոշմանը համաձայնություն չտրամադրվելու դեպքում Կենտրոնական բանկը պարտավոր է պահառուի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ ֆոնդի դադարեցման պահանջով հայցադիմում ներկայացնել դատարան: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 102 3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում կառավարչի (պահառուի) կողմից ֆոնդի դադարեցման մասին որոշման հիման վրա ֆոնդը կարող է դադարեցվել միայն Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով տրված Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնության առկայության դեպքում, եթե նրա դադարեցմամբ չեն վտանգվի ֆոնդի մասնակիցների իրավունքներն ու օրինական շահերը: Սույն մասով նախատեսված համաձայնությունը չի պահանջվում որակավորված ներդրողների ֆոնդերի համար. 4. Ֆոնդի դադարեցումը իրականացվում է կառավարչի, իսկ նրա բացակայության դեպքում` պահառուի կողմից սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով: Կենտրոնական բանկը վերահսկողություն է իրականացնում ֆոնդի դադարեցման գործընթացի նկատմամբ, և կառավարիչը (պահառուն) հաշվետու է նրա առջև իր գործողությունների համար. 5. Ֆոնդի դադարեցման և ֆոնդի պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետների (որը չի կարող պակաս լինել երկու ամսից) ու կարգի մասին հայտարարությունը, ինչպես նաև պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետների ավարտից հետո կառավարչի (պահառուի) կազմած դադարեցման միջանկյալ հաշվեկշիռը կառավարիչը կամ պահառուն (եթե կառավարիչ չկա) պետք է հրապարակի առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում. 6. Ֆոնդի դադարեցման ժամանակ կառավարիչը (պահառուն) կարող է իրականացնել միայն այնպիսի գործողություններ և կնքել այնպիսի գործարքներ, որոնք ուղղված են ֆոնդի ստանձնած պարտավորությունների կատարմանը, միջոցների իրացմանը և ֆոնդի ակտիվների բաշխմանը. 7. Ֆոնդի պարտատերերի պահանջների բավարարումից հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ դադարեցման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին ֆոնդը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, ֆոնդի ակտիվները բաշխվում են ֆոնդի մասնակիցների միջև ֆոնդում նրանց մասնակցության չափին համամասնորեն: Ֆոնդի մասնակիցներին նրանց փայերի դիմաց վճարումը կատարվում է բացառապես դրամական միջոցներով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 102 13. Կենտրոնական բանկի կողմից դադարեցման հաշվեկշիռը հաստատելու մասին որոշումը կայացնելու պահից եռօրյա ժամկետում կառավարիչը (պահառուն) ֆոնդի դադարեցման վերաբերյալ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և կարգով հրապարակում է տեղեկատվություն, որից հետո կառավարիչը (պահառուն) ազատվում է ֆոնդի դադարեցման հետ կապված պարտավորություններից. 14. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի դադարեցման դեպքում ֆոնդի մասնակցի ակտիվները ենթակա չեն վերադարձման նրան, այլ դրանց հաշվին և վերջինի անունից տվյալ ֆոնդի մասնակիցների ռեեստրը վարողի կողմից գնվում են սույն մասով սահմանված կարգով ընտրված այլ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայեր ֆոնդի ընտրությունը կատարվելու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Ֆոնդի մասնակցի կողմից սույն մասով նախատեսված ֆոնդի ընտրությունը կատարելու անհրաժեշտության և դրա կարգի մասին գրավոր և պատշաճ ձևով տեղեկացվելու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան ընտրությունը չկատարվելու դեպքում ֆոնդի ընտրությունը կատարվում է տվյալ ֆոնդի մասնակիցների ռեեստրը վարողի կողմից հինգ աշխատանքային օրվա ընթացքում` «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ծրագրային մոդուլի միջոցով պատահականության սկզբունքով. 15. Կամավոր կենսաթոշակային ֆոնդի դադարեցման դեպքում ֆոնդի ակտիվները բաշխվում են ֆոնդի մասնակիցների միջև սույն օրենքի 101-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգով: |